English language

ԱՆԳԼԵՐԵՆ

Անգլերենը դռներ է բացում

Այսօր անգլերենն ամենատարածված լեզուն է աշխարհում։ Թեև Հայաստանում անգլերեն սովորելու հանդեպ հետաքրքրությունն աճում է, երկիրը դեռ ճանապարհ ունի անցնելու անգլերեն խոսողների իրական պատկերի մասով, մասնավորապես Երևանից դուրս։ Հայաստանի դպրոցների մեծամասնությունում անգլերենը որպես օտար լեզու դասավանդվում է։ Ինչևէ, ուսուցման մակարդակը բավարար չէ։ 

Անգլերենի «Աքսես» ծրագիրը համաֆինանսավորում է ԱՄՆ դեսպանատունը, իրագործում է ՔՈԱՖ-ը։ Ծրագրի շնորհիվ վերջին 9 տարվա ընթացքում լիովին փոխվել է  Հայաստանում անգլերենի ուսուցման պատկերը․ լեզուն սովորում են գյուղերի պայծառ երիտասարդները, շեշտը դրվում է ուսուցման հաղորդակցական մոտեցման վրա, ուսանողակենտրոն և նախագծահեն մեթոդների, դասընթացի մեջ ներառված են տեխնոլոգիաները, խրախուսվում է համայնքային գործունեությունը և ուսուցիչների կարողությունների զարգացումը։ 

Անկախ մասնագիտությունից՝ ՔՈԱՖ-ի անգլերենի ծրագրերի շնորհիվ ուսանողներին հասանելի են դառնում աշխարհի անգլալեզու բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները։ Անգլերենի «Աքսես» ծրագիրը երկամյա կրթություն է 13-15 տարեկան դպրոցականների համար։ 4 մոդուլից բաղկացած ծրագիրը ներառում է շաբաթը երկանգամյա ինտերակտիվ դասընթաց, վերաորակավորմանն ուղղված հանդիպումներ հյուր-բանախոսների հետ, ինտենսիվ ուսուցում շրջայցերի տեսքով և փոքրիկ նախագծեր։

Կատարելագործմանն ուղղված այս միոցառումները կենտրոնանում են հայկական ու ամերիկյան տոների, մշակույթի, ավանդույթների ուսումնասիրության վրա։ Ինտենսիվ սեմինարները ամառային դպրոցի ձևաչափով են, դրդում են ուսանողներին բարձրացնելու իմացությունների մակարդակը, աշխատելու անձնական աճի, կարիերայի զարգացման և մասնագիտության ընտրության վրա։ Գործնական, մենթորական և լսարանային համադրությամբ վերապատրաստման ծրագիրը մշակվել է՝ զարգացնելու տեղի ներուժը և ապահովելու ծրագրի կայունությունը։ Այն առանձին շեշտ է դնում ուսուցիչների հմտությունների զարգացման, դասարանի կառավարման և լեզվի ուսուցման մի քանի այլ կարևոր հարցերի վրա․ ուղղորդող մասնագետների հետադարձ կապը տեղի ուսուցչներին օգնում են ի հայտ բերել մարտահրավերները և համաձայնեցված կերպով հաղթահարել դրանք։

«Աքսեսի» շրջանավարտների լեզվի իմացությունն ամրապնդելու և օգտակար կապերի ձեռքբերման համար մի քանի լրացուցիչ ծրագիր է առաջարկվում, այդ թվում՝ TOEFL IBT, ինչպես նաև ստեղծարար գրի Project Bloom դասընթաց նրանց համար, ովքեր ուզում են գեղարվեստորեն արտահայտվել ու փորձարարական ուսուցում անցնել։

2011 թ․-ից ի վեր երկու տարում անգլերեն սովորած 1253 ուսանողները այսօր կարող են հաղորդակցվել անգլերեն ու գործածել լեզուն՝ տարբեր միջազգային ծրագրերի դիմելիս, անկախ ընտրած մասնագիտությունից։