Judo

ՁՅՈՒԴՈ

Առավելագույն արդյունք նվազագույն ջանքերով

Ձյուդոն տարածված սպորտաձև է ամբողջ աշխարհում, պաշտոնապես ընդգրկվել է Օլիմպիական խաղերում 1972 թ․ (Մյունխեն)։ Այն համապարփակ կրթության միջոց է, և հազարավոր երիտասարդներ ներկայումս զբաղվում են դրանով։ 

Ձյուդոն ավելին է, քան պարզապես տեխնիկայի տիրապետումն ու կիրառումը․ այն ֆիզիկական, մտավոր ու բարոյական կրթության ձևաչափ է, ունի սեփական մշակույթը, համակարգը, ժառանգությունը, սովորույթները և ավանդույթները։ Ավելին, մեղմության սկզբունքները փոխանցվում են մարզագորգից դպրոցականի կյանք, ընկերների, հարազատների ու նույնիսկ անծանոթների հետ հարաբերություններ։ Ձյուդոն էթիկայի կանոններ ունի, ապրելու, լինելու ձև է։ Դասերի ընթացքում շատ տեղ է հատկացվում ձյուդոյին՝ որպես սպորտի, ոչ թե մարտաձևի։ Այն փորձարկում ու ներդնում է սպորտի վարպետի կոդեքսը, փոխադարձ հարգանքը, էթիկական ու բարոյական զարգացման համակարգը։   

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն (2012 թ․)՝ ձյուդոն դրական ազդեցություն է թողնում երեխաների ֆիզիկական ու շարժողական զարգացման վրա, պահպանում է ենթամաշկային ճարպի մակարդակը, բարձրացնում ձեռքերի ոսկորների հանքանյութերի որակը, նպաստում ողնաշարի ճիշտ կեցվածքին, ճկունությանը, արագաշարժությանն ու մկանային դիմացկունությանը։ Ձյուդոն կարող է հրաշալի այլընտրանք լինել դպրոցի ֆիզիկական կուլտուրայի դասերին, որ սովորաբար երեխաներն անցնում են այդ տարիքում։

ՔՈԱՖ-ի ձյուդոյի երկամյա արտադպրոցական ծրագիրը 3-5-րդ դասարանցիների համար է։ Փոխաջակցության և ժամանցի մթնոլորտում մասնակիցները սովորում են ձյուդոյի պատմությունը, ընկալում ամբողջ կյանքում սպորտով զբաղվելու կարևորությունը։ Այն համապատասխան է երեխայի տարիքին, ֆիզիկական և մտավոր նկարագրին։ Ծրագիրը լիցքային վարժությունների, հմտությունների զարգացման, հատուկ մշակված խաղերի համադրություն է, որը հիշեցնում է երեխաներին առողջության ու առողջ սննդի կարևորության մասին։ Սպորտով զբաղվելը բնավորություն և անհատականություն է կերտում։ Միջհամայնքային մրցաշարերն ու վարպետության դասերն օգնում են ուսանողներին գործնականում կիրառելու սովորածն ու հմտանալու։ 

2013 թ․-ից ՔՈԱՖ-ի կողմից իրականացվող ձյուդոյի ծրագրի արդյունքում 10 գյուղերի 215 աշակերտներ սովորել են այդ մարտարվեստը, մասնակցել մրցաշարերի և մեդալներ շահել։ Նրանք ավելի ուժեղ են դարձել, ավելի ճկուն են ու համակարգված, պատրաստ առողջ ապրելակերպ վարելու։