ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

ԴԵՊԻ ԼՈՌԻ

Կանոնավոր սպորտային պարապմունքներից զատ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սպորտային համալիրը կդառնա նաև տարատեսակ հանդիպումների, համաժողովների ու միջոցառումների անցկացման վայր՝ խթանելով զբոսաշրջությունը տարածաշրջանում։

Թե՛ տեղական, թե՛ միջազգային հյուրերի համար այն կծառայի որպես կորպորատիվ միջոցառումների, մրցույթների անցկացման ցանկալի վայր։

ԴԵԲԵՏԻ ՍՄԱՐԹԱՑՈՒՄԸ ՆԱԵՎ ՍՊՈՐՏՈՎ

Ավելի քան 2780 քառ․ մ մակերեսով այս ժամանակակից սպորտային համալիրն սպասված ու տեղին համալրում է Լոռու ՍՄԱՐԹ ավանում։

COAF SMART Sports Complex

ՆՇԱՁՈՂ ՍԱՀՄԱՆՈՂ ԴԻԶԱՅՆ

Համալիրն իր արտաքին տեսքով սահուն կերպով ձուլվում է լանդշաֆտին ու շրջակա էկոհամակարգին։

Համալիրի արտաքին տեսքն է՛լ ավելի գրավիչ է դառնում հեծանվային վազքուղու շնորհիվ, որը, անցնելով շինության տանիքով, բնության սիրահար հեծանվորդին ապահովում է հիանալի տեսարան վայելելու բացառիկ հնարավորությամբ։

Իսկ վազքուղին ու մինի ֆուտբոլի դաշտը ոչ միայն երեխաների պատշաճ մարզմանը կծառայեն, այլև կհյուրընկալեն բազմաթիվ մրցույթներ։

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ

Օլիմպիական լողավազանն ու ներքին բազմաֆունկցիոնալ մարզատարածքը լայն հնարավորությունն են ստեղծում այնպիսի մարզաձևերով զբաղվելու համար, ինչպիսիք են լողը, ժայռամագլցումը, մարմնամարզությունը, մարտարվեստն ու տարբեր թիմային սպորտաձևեր։

ՍՄԱՐԹ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սպորտային համալիրը սոսկ սպորտային կրթության ժամանակակից հաստատություն չէ. հանդիսանալով կայուն սոցիալական ձեռնարկատիրության ևս մեկ օրինակ՝ այն դառնալու է զբոսաշրջային ցանկալի այցեվայր ու պրոֆեսիոնալ մարզիկների մարզման կենտրոն։

ՍՄԱՐԹ սպորտային համալիրն իրենից ներկայացնում է երկարաժամկետ ներդրում Դեբետի ու տարածաշրջանի տնտեսական զարգացման մեջ։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

ՇՈՒՏՈՎ