ԿՈՆՑԵՊՏ ՀՅՈՒՐԱՆՈՑ

Համատեղելով Դեբետի մոգականությունը ժամանակակիցի հետ

Երբևէ երազե՞լ եք հեռու մի անկյունում առանձնանալ, որ շուրջն անտառներ ու լեռներ լինեն, դուք էլ կարողանաք հեռավար շփվել ու աշխատել։ ՔՈԱՖ-ի «Կոնցեպտ» հյուրանոցը հենց այդ լուծումն է առաջարկում։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի գյուղերի զարգացման գործը հանձն է առել 2004 թվականից՝ ներդրումներ անելով կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական զարգացման ոլորտներում։ 

ՔՈԱՖ-ի «Կոնցեպտ» հյուրանոցը սոցիալական ձեռներեցության ծրագիր է, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի մի բաղադրիչ, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում։ Այն իր դռներն է բացել 2019 թ ամռանը ու կարճ ժամանակում դարձել է տեղացիների ու հյուրերի գլխավոր հանգրվաններից մեկը։ Ստանդարտ ու պրեմիում տեսակի 12 հարմարավետ սենյակ ունի։ Երկտեղանի մահճակալներից բացի, կարող է լրացուցիչ մեկն էլ դրվել։ Ճարտարապետական ոճը արդյունաբերական դիզայնի ոգով է, որ համադրում է բետոնի անմշակ կոպտությունն ու տաք լույսի էլեգանտ լուծումները։ Ինտերիերի մինիմալիզմը թույլ է տալիս լիարժեք հիանալ բնության շքեղ գույներով։ 

Բացման օրվանից ՔՈԱՖ-ի «Կոնցեպտ» հյուրանոցն իր ուրույն տեղն ունի առցանց ամրագրումների առաջատար հարթակներում՝ տեղեկատվական մանրամասներով և հաճախորդների սպասարկման արագությամբ։ Հասանելի են նաև ՔՈԱՖ-ի «Կոնցեպտ» հյուրանոցի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը՝ հնարավորություն տալով այցելուներին ավելի մոտ լինել, իրենց էջից նշել հյուրանոցն ու կիսվել տպավորություններով։

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ

social media icon   social media icon   social media icon   social media icon   social media icon