ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Շարունակում ենք խրախուսել ակտիվ ու առողջ ապրելակերպ Լոռու մարզի մեր շահառու համայնքներում

Սպորտային համալիրը ՍՄԱՐԹ ավանի ևս մեկ կառույց է, որ համալրելու է ՍՄԱՐԹ կենտրոնի, Կոնցեպտ հյուրանոցի, Համաժողովների կենտրոնի և Այցելուների կենտրոնի շարքը։ Այն խթանելու է Լոռու մարզի մեր շահառու համայնքներում առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորումը։
2700 քմ տարածքով գերժամանակակից սպորտային համալիրը ներառելու է մարզական մի քանի հնարավորություններ ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրսում՝ լողավազան, մարզասրահ, թենիսի կորտ, հեծանվուղի և վազքուղի։
Համալիրը ծառայելու է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի համայնքներին ու ծրագրերին, նաև ՍՄԱՐԹ ավանի Համաժողովների կենտրոնի և Կոնցեպտ հյուրանոցի հյուրերին։
Սպորտային այս համալիրում անցկացվելու են ազգային և միջազգային նշանակության մարզական միջոցառումներ, վարժանքներ ու հանդիպումներ։