
Տեղակայված լինելով Մ6 և Հ22 ճանապարհների խաչմերուկին՝ այն լիովին կարող է ծառայել կրթական և կոմերցիոն նպատակների
ՔՈԱՖ-ի այցելուների կենտրոնը դառնալու է Վանաձորը Վրաստանի սահմանին միացնող (Մ6) մայրուղու կիզակետը։ Այն տրամադրելու է զբոսաշրջությանը վերաբերող տեղեկատվություն ինչպես ծառայություններ առաջարկողներին, այնպես էլ մարզի հյուրերին։ Այն բառացիոներն վերալիցքավորման կետ է հեռախոսների, էլեկտրոմիբիլների համար, նաև թարմանալու հնարավորություն․ ձեր տրամադրության տակ են անհրաժեշտ տեղեկատվությունը, բանկոմատից կամ վճարման տերմինալներից օգտվելու հնարավորությունը և որակյալ սուրճի անուշաբույր գավաթը՝ մի կտոր թխվածքաբլիթով կամ շոկոլադով։
Սուրճի ու տեղեկատվության համադրությունը գրավիչ է՝ մարդիկ կարող են նստել ու մի բաժակ սուրճի շուրջ հարցուփորձ անել, կամ էլ արագ ճշտումներ անելով՝ իրենց հետ տանել թարմացնող սուրճը։
Շնորհիվ շինության արտաքին ու ներքին հարդարման լուծումների ու գաղափարի յուրահատկության՝ ՔՈԱՖ-ի այցելուների կենտրոնը եզակի է լինելու Լոռու մարզում։ Ծառայություններ մատուցող անհատներն ու կազմակերպությունները հնարավոր բոլոր ջանքերը կգործադրեն, որ թարմ ու գրավիչ նյութերը հասանելի լինեն այցելուներին ինչպես առցանց, այնպես էլ հենց տեղում։
ՔՈԱՖ-ի այցելուների կենտրոնը բաց է տարին բոլոր՝ շաբաթը 7 օր՝ 10-ական ժամ, հագեցած է արագ ինտերնետային կապով ու անվճար WiFi-ի հնարավորությամբ։ Աշխատակիցներն էլ վստահաբար խոսում են ձեր տիրապետած լեզվով ու բարձր որակի ծառայություն են մատուցում։