icon

ՍՄԱՐԹ ԿԵՆՏՐՈՆ

ՔՈԱՖ-ը շարունակում է գործել՝ ապահովելու հավասար հնարավորություներ գյուղաբնակ երեխաների ու երիտասարդների համար։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր անհատ ունակ է սովորելու և զարգանալու, ուստի մեր կրթական ծրագրերն ուղղված են երեխաների ու երիտասարդների ներուժը բացահայտելուն և ինքնազարգացմանը։ Վեց տարեկանից սկսած՝ մեր ուսանողներն ուսումնասիրում են ճարտարագիտություն, աթլետիկա, արվեստներ, երաժշտություն, լեզուներ, ձեռներեցություն:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը ոչ ֆորմալ կրթական հաստատություն է, ուր կիրառվում է անհատի համապարփակ զարգացմանը նպաստող կրթակարգ։ Մեր նպատակն է Լոռու մարզում գործող ՍՄԱՐԹ մոդելը կրկնօրինակել Հայաստանի մնացած մարզերում՝ բացելով նոր ՍՄԱՐԹ կենտրոններ։

Ձեր աջակցությունն անփոխարինելի է գյուղական համայնքների երեխաների ու երիտասարդների համար հնարավորություններ ստեղծելու մեր առաքելության մեջ հաջողելու համար։
Սատարեք մեզ նոր ՍՄԱՐԹ կենտրոններ բացելու գործում։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթակարգն առաջարկում է նախագծահեն ուսուցում՝ կիրառելով դասավանդման նորագույն գործիքակազմ։ Այն, որպես մոդել, կրկնօրինակելի ու կիրառելի է ողջ Հայաստանով մեկ

ԳԼՈՒԽ

ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ

ՁԵՌՔ

ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՁԵՌՔ

ԱԹԼԵՏԻԿԱ