ՁԵՌՔ

ԱԳՐՈՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Ծրագրի նպատակ՝ մասնակիցներին ծանոթացնել գյուղատնտեսության ուղղություններին, օգտագործվող տեխնոլոգիական լուծումներին և գործնականում կիրառվող մեթոդներին։

Մեթոդաբանություն՝ տեսականը համադրելով գործնականի հետ՝ ՍՄԱՐԹ փորձացուցադրական այգում կատարել պտղաբուծության և այգեգործության թեմաներով փորձեր։

Բաղադրիչներ՝ այցելություններ օրինակելի տնտեսություններ և ֆերմաներ՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական լուծումներին։

Ծրագրի վերջնարդյունք՝ ծրագրի ավարտին մասնակիցները կունենան տեսական գիտելիքներ այգեգործության, երկրագործության, անասնապահության և մեղվապահության վերաբերյալ։ Կստանան բոլոր թվարկված ուղղություններով, ինչպես նաև ջերմոցների նախագծման ու կառուցման, տարբեր մշակաբույսերի մշակման և բազմացման մեթոդների գործնական հմտություններ։ Կսովորեն աշխատել թիմով, որը կլինի կարևոր ձեռքբերումներից մեկը։