ԳԼՈՒԽ

ՉԻՆԱՐԵՆ

Ծրագրի նպատակ՝ Չինարեն ծրագրի նպատակն է մասնակիցների չինարենի իմացության առաջնային մակարդակի բարձրացում՝ շեշտը դնելով խոսակցական, լսողական հմտությունների, բառապաշարի, քննադատական և ստեղծագործական մտածողության ու համագործակցային ունակության զարգացման վրա:

Մեթոդաբանություն՝ ծրագիրն իրականացվում է անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր ուսանողին՝ շեշտը դնելով անհատական, զույգերով և համագործակցային-խմբային աշխատանքների, բազմազան ինտերակտիվ խաղերի, վարժություններ, աուդիո-լեզվական, լեզվի իրավիճակային, հաղորդակցական (երկխոսություններ, դերախաղեր) ուսուցման վրա։

Բաղադրիչներ՝ ծրագրային երեք մակարդակների ընթացքում ուսանողները ոչ միայն հիմք են ստանում չինարեն լեզվով առաջնային հաղորդակցության համար, այլև ծանոթանում են չինական պատմությանն ու արվեստին, մշակութային առանձնահատկություններին ու վերջիններիս համաշխարհային ժառանգությանը։

Ծրագրի վերջնարդյունք՝ մասնակիցը լեզվական երեք հմտությունների (խոսել, լսել, կարդալ) շրջանակներում ձեռք կբերի HSK1 մակարդակի համապատասխան իմացություն, կկարողանա խոսել, լսել և կարդալ դասընթացին ներկայացված թեմաների շուրջ՝ ցուցաբերելով անհատական քննական և ստեղծագործական մոտեցում: