Page icon

ՍԻՐՏ

ԹՎԱՅԻՆ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի նպատակն է ուսանողի մոտ զարգացնել երևակայությունը, թվային գործիքներով միջավայր տեղափոխելու նկարելու հմտությունը և գունային մտածողությունը։ Ծրագրի շնորհիվ ուսանողը կծանոթանա թվային աշխարհի գեղարվեստական ձևավորման հնարքների, հիմնական աշխատանքային գործիքների ու ծրագրերի հետ։

Մեթոդաբանություն՝ ուսուցողական հոլովակների, անիմացիոն ֆիլմերի եւ Adobe Photoshop ծրագրի միջոցով մասնակիցները ստեղծում են կոմիքսներ, սուպերհերոսներ, ազատ ոճի նկարներ, անիմացիաներ, լոգոներ, կոմպոզիցիաներ եւ նատյուրմորտներ։

Բաղադրիչներ՝ ուսանողները թվային միջավայրում ստեղծում են հարթ և եռաչափ նկարներ, որոնց հետագայում վերածում են կոմպոզիցիաների, սովորում անիմացնել իրենց ստեղծագործությունները։ Ապա սովորում են նաև ստեղծել պատկերազարդ այլ նյութեր՝ կոմիքս, աֆիշ, և այլն։

Ծրագրի վերջնարդյունք՝ ուսանողները լիարժեք կտիրապետեն Adobe Photoshop ծրագրին։ Զուգորդելով դասական եւ թվային նկարչությունը՝ նրանք կկարողանան ստեղծագործել երևակայությամբ՝ ստեղծելով գեղարվեստական, կրթական կամ գովազդային նյութեր ու աշխատելով համայնքային որևէ նախագծի վրա։