
Ծրագրի նպատակ՝ մասնակիցներին փոխանցել անգլերենի տարրական գիտելիքներ` ներգրավելով մասնակիցներին բացառապես անգլախոս միջավայրի մեջ։ Շեշտադրումը դրվում է խոսակցական և լսողական հմտությունների, ճկուն բառապաշարի զարգացման վրա։ Ծրագրի կարևոր նպատակ է նաև քննադատական մտածողության ու համագործակցային ուսուցման հմտությունների ձևավորումը ուսանողների մեջ։
Մեթոդաբանություն՝ հաղորդակցական և խաղահեն մեթոդաբանությունները ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում լեզուների ուսուցանման հիմքում են ընկած։ Various Cambridge University Press հրատարակչության զանազան նյութեր են գործածվում տարբեր տարիքային խմբերի անգլերենի ուսուցման գործընթացը համալրելու և հարստացնելու նպատակով։ “Super Minds” գրքերն օգտագործվում են 6-8 տտ․ համար, “Power up” գրքերը՝ 9-11 տարեկանների, իսկ “Interchange” գրքերը 12-18 տտ․ համար։ Անհատապես յուրաքանչյուր ուսանողի հետ աշխատանքը հատկապես լեզուների ուսուցման մեջ հաջողության գրավական է, քանի որ ամեն ուսանող սովորում է առանձնահատուկ տեմպով։ Այսպիսով՝ վարժանքների հիմքում ընկած է հաղորդակցական մեթոդը, որտեղ վարժանքները հիմնականում իրականացվում են զույգերով և խմբային աշխատանքների միջոցով։ Վերջիններս օգնում են մասնակիցներին հայտնվել համագործակցային միջավայրում, որի միջոցով ավելի հեշտությամբ են ընկալում բովանդակությունը, ավելի պարզ տերմիններով բացատրում սովորածն իրենց տարեկիցներին՝ այդպիսով ամրապնդելով նաև իրենց գիտելիքը։
Բաղադրիչներ՝ քանի որ ծրագրի նպատակն է խոսակցական անգլերենի ուսուցանելը և կայուն բառապաշար ստեղծելը, լսողական ու խոսակցական վարժանքները ծրագրի կարևոր բաղադրիչ են կազմում։ Թեմաները ներառում են երկխոսություններ, առօրյա խոսակցությունների լսում և վերարտադրում հակիրճ նախադասություններով, կարդալու նյութերի վերլուծություն, դրանց վերաբերյալ հարցերի ու պատասխանների կազմում, նկարագրությունների ու կարճ էսսեների կազմում։
Ծրագրի վերջնարդյունք՝ մասնակիցները լեզվական չորս հմտությունների շրջանակներում ձեռք կբերեն լեզվի իմացության A2 մակարդակ։ Վերջինս կնշանակի, որ նրանք կկարողանան կարդալ և հասկանալ կարճ տեքստեր, նոթագրել և կազմել պարզ նամաակներ, լսել և մասնակցել առօրյա խոսակցությունների՝ նկարագրելով իրենց ընտանիքները, կրթությունը և այլ ծանոթ թեմաների շուրջ։