
Ծրագրի նպատակ՝ մասնակիցներին ծանոթացնել ֆինանսական համակարգին ու հարաբերություններին՝ զարգացնելով ինչպես համընդհանուր հմտություններ, ինչպիսին է վերլուծական միտքը, այնպես էլ ոլորտին հատուկ խնայողության և ձեռներեցության հմտություններ։
Մեթոդաբանություն՝ ծրագրի համակարգային բնույթը շեշտելու համար իրականացման ողջ ընթացքն ուղեկցվում է զույգերով ու խմբային աշխատանքներով իրականացվող խաղայնացված գործընթացներով (դիագրամների կազմում, կերպարների թատրոն, մտագրոհ, խաղեր՝ քարտային, մոնոպոլիա, բառախաղեր, բանավեճ, ֆինանսական հանելուկներ, կենդանի գլուխկոտրուկ, և այլն):
Բաղադրիչներ՝ ծրագրի շրջանակներում մասնակիցները ծանոթանում են ՀՀ ֆինանսական կառույցների համակարգին, փողի առաջացման պատմությանն ու շրջանառությանը, խնայողության, ներդրման, ծախսի, պարտքի և այլ ֆինանսական հարաբերություններին, ինչպես նաև բյուջեի պլանավարման ու կառավարման թեմաներին։
Ծրագրի վերջնարդյունք՝ ծրագրի ավարտին մասնակիցները կազմում են իրենց բյուջեի եռամսյակային պլանը, մշակում և իրականացնում են ներդրումային ծրագիր (օրինակ՝ ծառատունկ, բակի մաքրություն, խաղահրապարակի ստեղծում)։