ԳԼՈՒԽ

ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ծրագրի նպատակ՝ մասնակիցներին կառավարման գործընթացի վերաբերյալ գիտելիքների տրամադրում, արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ որակների և հմտությունների ուսումնասիրություն ու մասնակիցների մոտ դրանց ցարգացում։ 

Մեթոդաբանություն՝ գործընթացն իրականացվում է զանազան մեթոդների և վարժությունների միջոցով, որոնցից են՝ մտքի փոթորիկը (brainstorming), վարժանքի մեթոդը (training), տեսահոլովակների դիտում, խմբային քննարկումներ, դերային խաղեր (role-playing), իրավիճակի ուսումնասիրություն (case study), որոնք նպաստում են դասընթացի հիմքում դրված նպատակների իրականացմանը։

Բաղադրիչներ՝ կառավարման գործընթացի էությունը, գործառույթները, ոճերը, թիմի կառուցում (team building), լիդերություն (leadership), ժամանակի կառավարում (time management), մարդկային ռեսուրսների կառավարում (human resources management), ծրագրի կառավարում (project management), ընդհարման կառավարում (conflict management), որոշման ընդունում (decision-making), ձեռներեցություն, կազմակերպական վարք (organizational behavior), գործարար իմիջ, գործարար հաղորդակցում (business communication) և այլն։

Ծրագրի վերջնարդյունք՝ ծրագրի ավարտին մասնակիցը կունենա գիտելիքներ կառավարման գործընթացի վերաբերյալ, կտիրապետի գրագետ հաղորդակցման հմտություններին, արդյունավետ բանակցություններ վարելուն, կկարողանա ավելի լավ պլանավորել իր ժամանակը, ծրագրերը և այլն։