
Ծրագրի նպատակ՝ մասնակիցների ստեղծագործական և վաճառահանման հմտությունների զարգացում՝ շեշտը դնելով ձեռք բերված գաղափարները իր տարածաշրջանում ներդնելու վրա։
Մեթոդաբանություն՝ տեսապատկերների և տեսանյութերի ակտիվ օգտագործման մեթոդաբանություն, քննարկումների մեթոդաբանություն, մարքեթինգային քեյսերի դիտարկում, դերային խաղերի մեթոդաբանություն։
Բաղադրիչներ՝ շուկայի և նրա տարրերի ուսումնասիրություն, թվային մարքեթինգի և մարքեթինգային նորագույն գործիքակազմի ուսումնասիրություն, հաջողակ կազմակերպությունների փորձի ուսումնասիրություն, սեփական ապրանքների ստեղծում, գովազդների ստեղծում և այլն։
Ծրագրի վերջնարդյունք՝ ծրագրի ավարտին մասնակիցը տիրապետում է մարքեթինգի հիմունքներին, կարողանում է իր գաղափարները առարկայացնել պրոդուկտների տեսքով և այն մատուցել վաճառքի, մինի շուկայում ներկայացնում է իր իսկ ստեղծած պրոդուկտը։