ՁԵՌՔ

ՄԵԽԱՆԻԿԱ

Ծրագրի նպատակ՝ ուսանողներին ծանոթացնել մեխանիկական ճարտարագիտության հիմունքներին ու սովորեցնել տեսական գիտելիքը կիրառելու եղանակները։ Սա կնշանակի, որ յուրաքանչյուր քայլին ուսանողները կուտակած գիտելիքները կհամեմատեն իրենց շրջապատող իրականության հետ՝ հայտնաբերելով խնդիրներ և առաջարկելով համապատասխան մեխանիկական լուծումներ։ Վերջիններիս համար նրանք կսովորեն գործի դնել նաև ռոբոտաշինության գործիքներն ու մեխանիզմները։

Մեթոդաբանություն՝ բոլոր դասերը մշակված են «գործելով սովորելու» սկզբունքով, ինչի պատճարով հիմնականում գործնական են։ Հիմնվելով նախագծային ուսուցման մեթոդի վրա՝ բոլոր մասնակից խմբերը թիրախավորում են համայնքային խնդիր ու լուծումներ առաջադրում նախագծերի տեսքով։

Բաղադրիչներ՝ ուսանողները հնարավորություն են ստանում ծանոթանալու մեխանիկային՝ սկսած ֆիզիկայի հիմունքներից մինչ մեխանիկայի ամենաժամանակակից կիրառության ճյուղերը։ Առաջին մակարդակում ուսանողները ծանոթանում են մեխանիկական ճարտարագիտության տարբեր գործիքների, դրանց զարգացման պատմության ու գործածության ոլորտների հետ։ Առավել բարդ մակարդակներում ուսանողներն աշխատում են Lego Education գործիքներով՝ ստեղծելով ֆունկցիոնալ ռոբոտներ ու մեխանիզմների նախատիպեր։

Ծրագրի վերջնարդյունք՝ ծրագրի ավարտին ուսանողները կկարողանան իրենց առօրյայում ճանաչել ու մեկնաբանել մեխանիկական մի շարք երևույթներ։ Նրանք կկարողանան նաև արձագանքել ու կիրառական լուծումներ առաջարկել իրական կյանքում պատահող ոլորտային խնդիրների։ Ուսանողները հմտորեն կօգտագործեն իրենց տարիքին համապատասխան Lego Education գործիքները (WeDo հավաքածուն 6-11 տարեկանների համար և EV3 հավաքածուն 12-18 տարեկանների համար)։