
Ծրագրի նպատակ՝ ծանոթություն երաժշտությանը, երաժշտական գործիքներին, դրանց ընտանիքներին, երեխայի ռիթմիկ զգացողության, երաժշտական լսողության զարգացում:
Մեթոդաբանություն՝ երաժշտական համարների ունկնդրում և վերլուծություն, խաղեր, թեմատիկ զրույցներ, ուսումնական սլայդերի և վիդեոների դիտում, ռիթմիկ վարժությունների կիրառում:
Բաղադրիչներ/թեմաներ՝ երաժշտության ընդհանուր ծանոթություն, երաժշտական գործիքների ծանոթացում, դրանց առանձնահատկությունները և դերը երաժշտության մեջ, ռիթմը և դրա ընկալումը՝ ծափերի և ձայնային վարժությունների միջոցով:
Ծրագրի վերջնարդյունք՝ երաժշտական փոքրիկ համարի պատրաստում: