
Ծրագրի նպատակն է մասնակիցների մոտ զարգացնել գրական և ճիշտ խոսքը, ժեստիկուլացիան, նպաստել բարդույթներից ազատմանը, ինքնաճանաչմանն ու ինքնարտահայտմանը:
Մեթոդաբանություն՝ ծրագիրն իրականացվում է՝ օգտագործելով թատերական արվեստի տարբեր ուղղությունների ներկայացուցիչների խաղ-վարժանքների, երևակայության զարգացման և ստեղծագործական հմտությունների, առակների և հեքիաթների ուսումնասիրման և վերլուծման միջոցով։
Բաղադրիչներ՝ ծրագրի ընթացքում մասնակիցներին տրվում են ինչպես խմբային, այնպես էլ անհատական աշխատանքներ, տարբեր իրավիճակներ, որոնց լուծումը պետք է գտնեն, ազատ արտահայտեն տեսակետները տվյալ խնդրի շուրջ և վերհանեն նոր խնդիրներ՝ առաջարկելով լուծումներ։
Ծրագրի վերջնարդյունք՝ ծրագրի ավարտին մասնակիցը կունենա հղկված խոսք, վերլուծական մտածողություն, անկաշկանդ ինքնարտահայտում, վառ երևակայություն, հստակ պատկերացում թատերարվեստի մասին և որպես արդյունք՝ բեմական ներկայացում։