ՁԵՌՔ

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ

Ծրագրի նպատակ՝ զարգացնել մասնակիցների ալգորիթմական մտածողությունը։ Չունենալով ծրագրավորման վերաբերյալ նախնական գիտելիքներ՝ մասնակիցները կսովորեն կոդավորել, կառուցել ու ստեղծել կայքերի front-end լուծումներ սահմանված ժամանակահատվածում։

Մեթոդաբանություն՝ Արմատ հոսքի երկու տարիքային խմբերի համար էլ ծրագրի ամբողջ ընթացքը կառուցված է <<Սովորել գործելով>> սկզբունքով։ Ծրագրավորման դասընթացների յուրաքանչյուր փուլ ավարտվում է քննական թեստով, որով էլ որոշվում է մասնակցի առաջադիմությունը:

Բաղադրիչներ՝ դասընթացները բաժանված են երեք մակարդակների, որոնց ընթացքում ուսումնասիրվում են HTML, CSS, JavaScript (12-18տ․) և Scratch ու անիմացիա (6-11տ․)։ 

Ծրագրի վերջնարդյունք՝ ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան կիրառել իրենց գիտելիքները և ստեղծել արդեն իսկ իրենց սեփական նախագծերը։