
Ծրագրի նպատակ՝ մասնակիցների վոկալ ունակությունների և երաժշտական մտածողության զարգացում, երաժշտական ճաշակի ձևավորում՝ շեշտը դնելով երաժշտական գրագիտության, լսողական, ռիթմիկ հմտությունների և վոկալ կատարողական զարգացման վրա:
Մեթոդաբանություն՝ անհատական, խմբակային և թիմային երաժշտական խաղեր (լսողական վարժություններ, երաժշտական ունկնդրումներ), բլից հարց ու պատասխան, երաժշտության ուսուցում՝ անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր մասնակցին:
Բաղադրիչներ՝ երաժշտական թեմաների վերլուծում, երաժշտական վոկալ գործերի ունկնդրում և վերարտադրում, նոր երաժշտական նյութի ծանոթացում և յուրացում:
Ծրագրի վերջնարդյունք՝ ծրագրի ավարտին մասնակցի երաժշտական գրագիտություն, վոկալ-ձայնային տվյալների զարգացում, ձայնի ճիշտ վերարտադրում, երաժշտական և ռիթմիկ լսողության զարգացում, երկչախմբային զգացողության զարգացում և երաժշտական ճաշակի ձևավորում: