ՁԵՌՔ

VR ՖԻԹՆԵՍ

Ծրագրի նպատակ՝ ուսանողներին ծանոթացնել առողջ ապրելակերպի հիմունքներին ու սկզբունքներին։ Այն նաև նպատակ ունի սպորտի մասին կարծրատիպերը փոփոխելու աղջիկներին ու տղաներին համար կանոնավոր մարզվելը հավասարապես կարևոր սովորույթ դարձնելու միջոցով։ Ծրագրի երկրորդ նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծումը ֆիթնես՝ վարժանքներն առավելագույնս արդյունավետ ու ոգևորիչ դարձնելու համար։ 

Մեթոդաբանություն՝ շեշտադրումը պարբերական քաշային, ճկունության ու ուժային վարժանքների միջոցով սովորույթների ու կամային որակների ձևավորման վրա է, ինչին հնարավոր է հասնել անընդհատ ու նպատակադրված մարզումների միջոցով։

Բաղադրիչներ՝ ծրագիրը սկսում է մարմնի կառուցվածքի մասին ներածությամբ, որի ընթացքում անդրադարձ է կատարվում նաև մարմնի հիգիենային ու արդյունավետ մարզման մշակույթին։ Ակտիվ շարժական նախավարժանքի ու զանազան մարզանքների միջոցով ուսանողները ծանոթանում են նաև մկանային ու ուժային մարզանքի ձևերին։ Հաջորդ մակարդակում ֆիթնեսին փոխարինելու են գալիս վիրտուալ իրականության վարժանքները, որ իրականացվում են  Oculus Quest վիրտուալ իրականության ակնոցների միջոցով։ Օգտագործման մեջ վարպետանալով՝ ուսանողները փորձարկում ու մարզվում են վիրտուալ խաղերով և մարզումներով (օր.՝ Beast Saber և այլ հավելվածներ), որոնց հագեցած պարապմունքները նպաստում են հավասարակշռության կարգավորմանը, արագ կողմորոշմանը,  ինչպես նաև ֆիզիկական կոփմանը։

Ծրագրի վերջնարդյունք՝ ծրագրի երկու հիմնական հետևանքները կրթական են և առողջապահական։ Ծրագրի ավարտին ուսանողները ոչ միայն կկարողանանան մարզվել՝ օգտվելով գերժամանակակից տեխնոլոգիաներից, այլև մարզվելը դարձրած կլինեն սովորույթ ու առողջ ապրելակերպի մաս՝ շարունակաբար կիրառելով վարժանքներ, նպաստելով իրենց իսկ սրտանոթային ու մկանային համակարգերի առողջ աշխատանքին։