ՁԵՌՔ

ՅՈԳԱ

Ծրագրի նպատակ՝ ծանոթացնել մասնակիցներին հաթհա և աշտանգա յոգայի առանձնահատկություններին, զարգացվել մարմնի ուժն ու ճկունությունը, ծանոթացնել ռելաքսացիոն և վերականգնողական տեխնիկաների։ 

Մեթոդաբանություն՝ հիմքում ընկած է Բ․Կ․Ս․ Այենգարի և Պրատաբհի Ջոյսի Աշտանգա յոգան։

Բաղադրիչներ՝ յոգայի պարապմունքն իր մեջ ներառում է նախավարժանք, հիմնական և եզրափակիչ մասեր՝ ընդգրկելով կանգնած, նստած, պառկած և հավասարակշռության դիրքերի հաջորդականություն, պրանայամա և մտավարժանք։

Ծրագրի վերջնարդյունք՝ ծրագրի ավարտին մասնակիցը տիրապետում է յոգայում սկսնակների համար նախատեսված ասանաների հաջորդականությանը․ Տադասանա/սարի դիրք/, Վրիկշասանա/ծառի դիրք/, Ուտտանասանա, Ուտկատասանա/աթոռի դիրք/, Տրիկոնասանա/եռանկյունու դիրք/, Բուջանգասանա/օձի դիրք/, Շալաբհասանա/ծղրիդի դիրք/, Դհանուրասանա/աղեղի դիրք/, Սարվանգասանա/ուսերի վրա կանգի դիրք/, Ուշտրասանա/ուղտի դիրք/, Բադդհա Կոնասանա/թիթեռի դիրք/ և այլն, կատարում է Սուրյա Նամասկարի կոմպլեքսը, տիրապետում է  շնչառական և ռելաքսացիոն տեխնիկաների։