Միջազգային ճարտարապետական մրցույթ Արմավիրի մարզում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավան հիմնելու համար

ՆՊԱՏԱԿԸ

Հիմնվելով 2018թ. Լոռու մարզում բացված ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի հաջողված փորձի վրա՝ ՔՈԱՖ-ը կառուցում է երկրոդ ՍՄԱՐԹ կենտրոնը՝ այս անգամ Արմավիրում։ Արմավիրն այն մարզն է, որտեղից 2003թ. ՔՈԱՖ-ը մեկնարկել է գյուղական համայնքների զարգացման իր առաքելությունը։ Այս բաց մրցույթով նպատակ ունենք՝ ստանալու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի, մասնավորապես՝ ՍՄԱՐԹ կենտրոնի՝ լանդշաֆտի հետ ներդաշնակ, նորարարական ու կայուն դիզայն, որը կվերածվի Արմավիրի մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ճարտարապետական կոնցեպտի։ Հայաստանով մեկ ՍՄԱՐԹ կենտրոնների կառուցումը հավակնոտ նախաձեռնություն է, որի նպատակն է բարձրորակ ոչ ֆորմալ կրթությունը հասանելի դարձնել գյուղաբնակ երեխաների ու երիտասարդների համար՝ նպաստելով նրանց բազմակողմանի զարգացմանը։

ՏԱՐԱԾՔԸ

COAF SMART Campus Armavir site

Կառուցվելիք ՍՄԱՐԹ ավանի վայրը գտնվում է Արարատ ու Արագած լեռների միջև։

Տեղանքի կոորդինատները՝ 40.173355, 43.887473
90 հա մակերեսով տարածք
932 մ բարձրություն ծովի մակարդակից ամենացածր կետում
1,014 մ բարձրություն ծովի մակարդակից ամենաբարձր կետում
55 կմ հեռավորություն Երևանից
17.9 կմ հեռավորություն Արմավիր քաղաքից
22 կմ հեռավորություն հայ-թուրքական սահմանից
5.5 կմ հեռավորություն H17 ճանապարհից

ՄՐՑՈՒՅԹԸ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից կազմակերպված այս միջազգային ճարտարապետական մրցույթը բաց է և պահանջում է գրանցում։
Մասնակցության վճար սահմանված չէ, սակայն մրցութային փաթեթն ստանալու համար գրանցումը պարտադիր է։
Մասնակիցները պարտավոր են խստորեն պահպանել գաղտնիության սկզբունքը ողջ մրցույթի ընթացքում՝ զերծ մնալով իրենց որևէ կերպ նույնականացնելուց, դիզայնի որևէ առաջարկ կամ պատկեր երրորդ կողմերի ու լրատվամիջոցների հետ կիսելուց մինչև պաշտոնական հայտարարություն չլինի։ Մասնակիցներին չի թույլատրվում տարածել որևէ բանավոր կամ գրավոր հայտարարություն, պատկեր, նկար կամ ցանկացած տեղեկատվություն, ինչը կարող է բացահայտել վերջինիներիս մասնակցությունը մրցույթին։

ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԲՈԼՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՆ ԱՌԿԱ ԵՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓԱԳՐՈՒՄ։

ԺՅՈՒՐԻՆ

Մրցույթի ժյուրին կազմված է հայաստանյան ու արտասահմանյան 9 մասնագետների, որոնց մեծ մասը ճարտարապետներ են։ Ժյուրին գլխավորում է Լոնդոնում բնակվող ճարտարապետ պարոն Միշել Մոսեսյանը։

Ժյուրիի անդամներն են՝

  • Ալբերտ Զուրաբյան՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, zaart Architects (Հայաստան)
  • Արամ Փախչանյան՝ կրթության փորձագետ, «Այբ» հիմնադրամ (Հայաստան)
  • Արսեն Կարապետյան՝ ճարտարապետ, d’arvestanots Studio (Հայաստան)
  • Էլյա Կոզակ՝ ճարտարապետ-ուրբանիստ, MVRDV (Նիդեռլանդներ)
  • Իա Կուպատաձե՝ ճարտարապետ, Իլիայի պետական ​​համալսարանի դասախոս (Վրաստան)
  • Կորյուն Խաչատուրյան՝ ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն (Հայաստան)
  • Միշել Մոսեսյան՝ ճարտարապետ, Մոսեսյան արքիթեքչըր (ՄԹ)
  • Սարհատ Պետրոսյան՝ քաղաքաշինական ճարտարապետ, SP2 | Դիզայն և պլանավորում (Հայաստան)
  • Ֆիլիպ Գումուչջյան՝ ճարտարապետ (ՄԹ)

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Մրցութային փաթեթն ստանալու և միջազգային բաց ճարտարապետական մրցույթին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել՝ սեղմելով ստորև կոճակը։ Գրանցվելուց հետո մրցութային փաթեթը կուղարկվի Ձեր էլ. փոստին։ Փաթեթը ներառում է.

  1. Մրցույթի Ամփոփագիր (1_[SMART Armavir] Competition Brief.pdf)
  2. ՔՈԱՖ-ի բրենդի ուղեցույցը (2_COAF Brandbook.pdf)
  3. Հողային հետազոտություն (3_[SMART Armavir] Land Survey.folder)
  4. Տեղանքի լուսանկարներ (4_[SMART Armavir] Site Photos.folder)
  5. Տեղանքի վիդեոներ (5_[SMART Armavir] Site Videos.folder)

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԲՈԼՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈՒՄ։

Կարող եք նաև ներբեռնել մրցույթի համառոտագիրը հայերենով և անգլերենով։

 

 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆԵՐ

  • Գրանցման վերջնաժամկետ՝ ապրիլի 22, 2022 
  • Դիմումների վերջնաժամկետ՝ մայիսի 2, 2022
  • Ժյուրիի կողմից ընտրություն՝ մայիսի 4-6, 2022
  • Հաղթողի հայտարարում՝ մայիսի 7, 2022

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Մրցանակաբաշխության ամբողջական բյուջեն կազմում է 7.000.000 ՀՀԴ (շուրջ 14,000 ԱՄՆ դոլար), որը կբաշխվի հաղթողների միջև հետյալ կերպ.

1-ին մրցանակ

3.000.000 ՀՀԴ (շուրջ 6.000 ԱՄՆ դոլար)

2-րդ մրցանակ

1.750.000 ՀՀԴ (շուրջ 3.000 ԱՄՆ դոլար)

3-րդ մրցանակ

1.250.000 ՀՀԴ (շուրջ 2.500 ԱՄՆ դոլար)

Ժյուրիի մրցանակ

1.000.000 ՀՀԴ (շուրջ 2.000 ԱՄՆ դոլար)

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ի՞ՆՉ ՄԱՍՇՏԱԲՈՎ Է ԱՐՎԱԾ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԳԾԱՀԱՆՈՒՄԸ

Տեղագրական գծահանումը (հանույթը) ներկայացված է 1։1’000 մասշտաբով, ինչպես գրեթե բոլոր տեղագրական գծահանումները։

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՉԷ ՀՈՂԱՄԱՍԻ ՏԱՐԱԾՔԸ։ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ՝ ՈՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՏԵՂԱԿԱՅԵԼ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԸ

Հաշվի առնելով տարածքի բնույթը և շրջակա հողերի սեփականության կարգավիճակը՝ մասնակիցներն ազատ են իրենց առաջարկները տեղակայել տեղագրական գծահանման (հանույթի) ցանկացած հատվածում։ 

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ԱՅՍՔԱՆ ՍԵՂՄ

Մրցույթի արդյունքում նախատեսվում է ստանալ հայեցակարգային (էսքիզային) նախագծային առաջարկ, ուստի կարծում ենք՝ Մրցութային համառոտագրով ամրագրված պահանջները կարող են կատարվել մտահղացման՝ հայեցակարգային (էսքիզային) առաջարկի մակարդակով։

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ ՀԱՍՏԱՏՈՂ ՆԱՄԱԿԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՓԱԹԵԹԸ

Եթե գրանցվել եք և դեռ չեք ստացել պատասխան նամակ, ապա առաջարկում ենք ստուգել Ձեր Spam Folder-ը։ Եթե այնտեղ չկա հաստատող նամակը, ապա կամ մեկ անգամ ևս գրանցվեք, կամ գրեք նամակ [email protected] հասցեին։

ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐՈՂ ԵՄ ԳՏՆԵԼ ԻՄ ՈՒԹԱՆԻՇ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ

Ութանիշ գաղտնաբառն ինքներդ եք սահմանում և կիրառում այնպես, ինչպես նկարագրված է համառոտագրի մեջ։

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՏԱՐԱԾՔԻ ԿՈՆԿՐԵՏ ՄԱՍԵՐԸ .DWG ՖԱՅԼԵՐՈՒՄ

.dwg ֆայլերում սահմանագծեր նշված չեն, այլ պատկերված է ողջ հողատարածքը, որը տրամադրվել է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի համար։

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՑԻ ՄՅՈՒՍ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵՐԻԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Ինտերիերի մանրամասն դիզայնը պահանջվում է միայն կրթական հաստատության համար, իսկ մյուս հաստատությունների համար անհրաժեշտ է ներկայացնել միայն հայեցակարգային նախագիծ՝ որպես ընդհանուր նախագծի մաս։