ՔՈԱՖ-Ի 11-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԵԿՈՒՅԹ

Կենսունակ պետություն կառուցելու մեր ուղին

Երեկոյի վարողներ

Արաքսյա Կարապետյան, FOX LA

Հայկ Բոյաջյան, ՔՈԱՖ

Սիրով հրավիրում ենք Ձեզ ՔՈԱՖ-ի 11-րդ ամենամյա ամառային երեկույթին.
Մենք մշակում ենք ինքնաբավ համայնքի զարգացման մոդել, որ ներառում է.

ՍՄԱՐԹ կենտրոն – ոչ ֆորմալ կրթության կենտրոն

Առողջության տարածաշրջանային կենտրոն – գերժամանակակից առողջության կենտրոն՝ հագեցած վերջին սերնդի բժշկական տեխնիկայով ու պրոֆեսիոնալ անձնակազմով

Տարածաշրջանային դպրոց – ուսումնական յուրահատուկ ռեսուրսներով հարուստ ժամանակակից դպրոց

Համաժողովների կենտրոն – տարաբնույթ հանդիպումների ու միջոցառումների անցկացման վայր մինչև 150 մասնակիցների համար

Սպորտային համալիր – ժամանակակից ու տեխնիկապես հագեցած կառույց, որ կնպաստի առողջ ապրելակերպի ամրապնդմանն ու կլրացնի մեր ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգին

Գյուղական համայնքների ենթակառուցվածքներ – գյուղաբնակների կյանքի որակի բարձրացում

Բիզնես զարգացում – ՓՄՁ խթանման միջոցով աշխատատեղերի ստեղծում ու կայուն տնտեսական զարգացում

Պետք է գործենք հենց հիմա, այլապես Դեբետի նման հարյուրավոր գյուղեր կլինեն լքված ընդամենը մեկ սերունդ հետո։ Ձեր աջակցությամբ մենք դա թույլ չենք տա։

ՔՈԱՖ-ը բռնել է Դեբետը ՍՄԱՐԹ գյուղի վերածելու ուղին՝ ապահովելու թվային և տեխնոլոգիական զարգացում, ենթակառուցվածքների բարեկարգում, համայնքային կայուն զարգացում Լոռու մարզում։ Մեր նպատակը ՍՄԱՐԹ գյուղի մոդելը ողջ Հայաստանով մեկ տարածելն է։ 

Միացեք մեզ Հայաստանում հազարավոր մարդկանց կյանքը դեպի ավելի լավը փոխելու գործում։ Սատարեք մեզ՝ դառնալու առավել ՍՄԱՐԹ։