Եղեգնուտի «աշնան արևը»

Այս տարի աշնան արևը հատուկ շռայլ գտնվեց։ Նրա ջերմությունն առավել զգացվում է գյուղում, երբ այն միախառնվում է աշնան մրգերի բույրի, վառարանի ծխի, վառվող տերևների հոտի,պլեճի ու քաղցր բալի կոմպոտի համերի հետ։

Եղեգնուտում աշուն է՝ ճիշտ ժամանակը վերջին մրգային օղին թորելու կամ առավոտյան հարազատների հետ խաշ ուտելու համար։

Հացիկի «ուրախ գնացքը»

«Զգուշացե’ք, դռները փակվում են, հաջորդ կայարանը` Մանկան զարգացման անկյուն»։
Այս յուրօրինակ գնացքն ամեն օր իր մշտական փոքրիկ ուղևորներին Հացիկի երեխայի և ընտանիքի կենտրոնի սպասասրահից տեղափոխում է դեպի Մանկան զարգացման անկյուն։

Արմավիրի մարզի Հացիկ, Մյասնիկյան և Խանջյան գյուղերիցկենտրոն է հաճախում 3-6 տարեկան շուրջ 75 երեխա։

Գարիկ Ղազարյան՝ լուսանկարչության մեծ սիրահարը

Դեբետից 16 տարեկան Գարիկ Ղազարյանը ՍՄԱՐԹ-ի վետերաններից է, որ մինչ այսօր հասցրել է յոթ ծրագրի մասնակցել։
Մինչև ՍՄԱՐԹ գալը Գարիկը ինչով ասես որ չի զբաղվել` կարատե, ըմբշամարտ, դհոլ, ազգային պարեր։

Ագրոտեխնոլոգիայի ծրագիրը նրան ոգեշնչեց գյուղատնտեսության մեջ խորանալ՝ մասնավորապես մեղվաբուծության։

Մարցի սարվորները. կյանքը սարի ու գյուղի միջև

Առաջին ծլած խոտի բույրի հետևից նախիրը սար է բարձրանում: Սկզբում, ինչպես տեղացիներն են ասում, «մոտիկ սարը», հետո արդեն՝ «հեռու սարը»։

Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչների մեծ մասն ամեն տարի սար է գնում, որոշները՝ ընտանիքներով։ Սարում մի զույգ ավել ձեռքը չի խանգարի:

Մինչ տղամարդիկ զբաղվում են անասուններով, կանայք հասցնում են սեզոնային հատապտուղների ու խոտաբույսերի ձմռան պաշար հավաքել:

Ցնծա՜ Վահագնի, «Վահագն Վիշապաքաղ»-իդ տեսար…

Թավ կանաչ սարերով շրջապատված՝ իր բարձրադիր պատվանդանի վրա հաղթական կանգնած է Վահագն Վիշապաքաղը։ Նա խրոխտ հայացքով հսկում է գյուղն ու իր «ոտքերի տակ» վազվզող երեխաներին։

Բարի գալուստ բարձրադիր լեռների ու ցորյանի ծովերի մեջ սուզված Վահագնի գյուղ (Լոռու մարզ), որի դարպասները, ինչպես արդեն հասկացաք, 1973 թվականից հսկում է անձամբ Վահագն Վիշապաքաղը։

Դսեղ. մեր գյուղն էն է, որ հպարտ, լեռների մեջ միգապատ…

Լոռվա ձորի պռնկին՝ Դսեղի անծայր դաշտերում, ձիերն ազատ վազվզում են, իսկ գյուղամեջում եկվորներին Թումանյանի հեքիաթների հերոսների քարե արձաններն են դիմավորում։ Նրանք էլ հենց հուշում են թումանյանական այն բոլոր տողերը, որ անգիր գիտենք դեռ դպրոցից։

Մարգահովիտ` սաղ սար ա

Եթե կանգնած տեղդ ուր էլ նայես, սաղ սար լինի, ուրեմն վստահ եղիր` դու Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում ես։ Լեռներն այստեղ այնքան մոտ են, որ թվում է՝ ձեռքդ մեկնես, կարող ես սարի գագաթի ձյունից ձնագնդի սարքել։ Իսկ եթե սահնակով իջնես լանջն ի վար, կհայտնվես ստորոտում փռված գարնան գրկում։

Ասատուր Սարկիսյան՝ ռուբիկ-կուբիկի մեծ երկրպագուն

Եթե Թումանյան քաղաքից 17-ամյա Ասատուրին խնդրեք նկարագրել իր կյանքը երկու բառով, նրա դեպքում դա կլինի երեքը՝ ռուբիկ-կուբիկ, կինո ու վիդեոմոնտաժ։

Բայց սրանով չեն սահմանափակվում նրա հետաքրքրությունները։ Այս ընթացքում նա հաջողացրել է ՍՄԱՐԹ-ի 6 ծրագիր (ծրագրավորում, անգլերեն, կատարողական արվեստ, ֆինանսներ, թվային նկարչություն և մեխանիկա) ավարտել։ Ափսոսում է միայն, որ այլևս չի հասցնի ձայնային ձևավորման ծրագրին էլ մասնակցել։

Մարիամ Սարգսյան` նկարել, նկարել, նկարել

Նրա օրը սկսվում ու ավարտվում է նկարելով, իսկ սիրելի «բնորդները» թռչուններն են։ Արևածագցի 17-ամյա ՔՈԱՖցի Մարիամ Սարգսյանը որոշել է նկարչուհի դառնալ։

Մինչև վերջերս նա հաջողացնում էր նկարելուն զուգահեռ նաև վիքի ակումբ ու ռոբոտաշինության հաճախել, ՔՈԱՖ-ի Աֆլաթուն, Access ծրագրերին մասնակցել։ ՍՄԱՐԹ կենտրոնի բացվելուն պես էլ դարձավ առաջին ուսանողներից։

Մոտկորի թաքնված գյուղերից մեկը՝ Շամուտ

Մոտկորի թաքնված գյուղերից մեկը՝ Շամուտ Հունիսի 13, 2022 Հեղինակ՝ Նանե Վարդանյան Լուսանկարները՝ Քնար Բաբայանի 3 րոպե կարդալու համար Լոռու Մոտկոր գյուղատեղին, որն ընդգրկում է Մարց, Lnրուտ, Աթան, Շամուտ և Ահնիձոր գյուղերը, մարզի քիչ բացահայտված անկյուններից է։ Բնակավայրի խորհրդավոր անտառների, լեռների ու ձորերի արանքներում ծվարած փոքր, բայց վաղեմի պատմություն ունեցող գյուղերից մեկը Շամուտն է, որն իր…

Մանե vs Գագո դուետը

-Գագոյին հարմար տեղավորեցի՞ր, դե թռի բեմ…
-Գագոն արդեն նստած է, դու էլ սկսի նկարել…
Այսպես են սկսվում Լեռնագոգից 11-ամյա Մանեի նկարչության ու թատրոնի ծրագրերը։

Գագոն տիկնիկ է, որը տասը տարուց ավել Մանեի անբաժան ընկերն է։ Գագոյի ներկայությանը հասցրել են հարմարվել և՛ երեխաները, և՛ ծրագրավարները։