Թուզի հայրենիք Վազաշենը
Երբեմնի խաղողի վազով հայտնի Վազաշենում այսօր «վազ»-ը միայն գյուղի անվան մեջ է պահպանվել: 1990-ականների պատերազմից հետո խաղողի այգիները մնացել են սահմանից այն կողմ: Այսօր վազաշենցիները բավարարվում են տնամերձ այգիներով:
Երբեմնի խաղողի վազով հայտնի Վազաշենում այսօր «վազ»-ը միայն գյուղի անվան մեջ է պահպանվել: 1990-ականների պատերազմից հետո խաղողի այգիները մնացել են սահմանից այն կողմ: Այսօր վազաշենցիները բավարարվում են տնամերձ այգիներով:
Օձուն տանող ամեն մի ոլորան հաղթահարելուց հետո թվում է՝ մի քիչ էլ, ու ձեռքդ կհասնի ամպերին։ Վերևում կղմինդրե տանիքներով տներ են և մինչեւ ձորի պռունկը ձգվող ցորենի, եգիպտացորենի ու արևածաղկի անծայր դաշտեր։
Այստեղ ամենահամով խոզի խորովածն է, բայց ժանտախտի վերջին համաճարակից հետո խոզաբուծությունն անկում է ապրել, նրանց ասում են ռուսախոս, բայց քչերն են այսօր տիրապետում այդ լեզվին, իսկ բնակեցված տները հաշվում են ոչ թե ծխով, այլ փռված լվացքով։
Լոռվա մարզի Եղեգնուտ գյուղում չես հասցնում դարպասից ներս մտնել ու բարևել, տանտերերն արդեն շտապում են մի բան ուտելու կամ խմելու հրավիրել։ Այստեղ հյուրասիրությունից խուսափել համարյա չի ստացվում։
Եթե Արցախի Զարդանաշեն գյուղից երեխաներին հարցնես, թե որտեղից են, երանության ժպիտը դեմքներին միաբերան կասեն.
-Աշխարա ամենաղաշա՜նգ շենանընք (աշխարհի ամենասիրուն գյուղից ենք)։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը ՔՈԱՖ-ի այցեքարտն է, ուր հաճախում են Լոռու մարզի 27 համայնքների 1500-ից ավելի երիտասարդներ և մեծահասակներ։
ՔՈԱՖ-ում մեր թիմն իրապես Հայաստանի մարզերի ու Սփյուռքի արտացոլանքն է։ Ամեն տեղից մի մարդ կա։ Քնարն Արցախն է։
-Հոռոմում թոնրով հաց թխող դեռ կա՞։
-Քիչ, բայց կա։ Քայլենք մի քիչ, հենց նոր թխված լավաշի հոտ առնենք, էդ ուղղությամբ էլ կգնանք։
Լոռու ամենաչքնաղ գյուղերից մեկը բազմել է Փամբակ գետի ափին։ Լեռնոտ Վահագնիում մի 900 մարդ է ապրում։ Օրվա հացը վաստակում են անասնապահությամբ, ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ մշակաբույսերի աճեցմամբ։
Մարդիկ, ովքեր երբեք գյուղեր չեն եղել, դժվար կպատկերացնեն գյուղական կյանքի իրական գեղեցկությունը. մաքուր օդ, տնական սնունդ, վայրի ձայներ, ինքն իրեն խոսող բնություն և շողացող աստղերով լի երկինք:
Արևի շողերի ոսկին պայծառ երիզում է հեռու մարգագետիններն ու լեռների թանձր կանաչը։ Գյուղացիներն անշտապ վայելում են սուրճը, մինչ աքաղաղի պարտաճանաչ «ծուղրուղո՜ւն» խախտում է առավոտյան խաղաղ լռությունը՝ բոլորին հրավիրելով գործի անցնել։
Ներկեր, վրձիններ, խաղալիք ավտոմեքենաների մասեր, շարժիչներ, սեղանի թենիսի գնդակ, պաղպաղակի փայտիկ, տարբեր հզորության մարտկոցներ և այլ անհավանական ու տարօրինակ մանր դետալներ և իրեր կարելի է գտնել 9-ամյա Աշոտ Հարությունյանի աշխատասեղանին:
Կարևորը քո փոստարկղում