Մարիամ Խառատյան. ապագա ռադիոինժեները Մարցից

ՔՈԱՖ-ի հետ նրա ճամփորդությունը սկսվեց 10 տարեկանում, երբ նա առաջին անգամ մասնակցեց ամառային ճամբարին։ Այսօր նա ՍՄԱՐԹ-ում իր ութերորդ ծրագիրն է սկսել ու միաժամանակ ինտերն է ու SMARTcast-ն (փոդքասթ) է վարում։

Լոռու մարզի Մարց գյուղից 18-ամյա Մարիամ Խառատյանը համոզված է, որ նոր բան սովորելու ու ակտիվ լինելու համար միայն ցանկություն է պետք, և անգամ գյուղի վատ ճանապարհը խոչնդոտ չէ։

Սիրակ Գաբրիելյան՝ «էլեկտրոնիկայի գուրուն»

Ննջարանի պահարանի դարակներն այլև չեն հերիքում նրա բոլոր լարերը, սխեմաներն ու դետալները տեղավորելու համար։ Սենյակի միակ սեղանը ծառայում է միայն նրան, որի վրա փռված, առաջին հայացքից ոչ պիտանի, դետալները երկրորդ կյանք են ստանում։
Ձորագյուղից (Լոռու մարզ) 14-ամյա Սիրակ Գաբրիելյանը էլեկտրոնիկայով տարվել է փոքրուց։
Երևի արդեն կռահեցիք, որ ՍՄԱՐԹ-ում նրա ամենասիրելի ծրագրերից մեկը մեխանիկան է։ Բայց դա չխանգարեց նրան մեծ հատաքրքրությամբ ինը ծրագիր հաջողությամբ ավարտել։

Կրիստինա Ավագյան՝ «քայլող ներկապնակ»

Վառ գույնի մազեր, նույնքան վառ ու ճաշակով համադրված հագուկապ։ Կերպարն ամբողջացնում են արտասովոր ականջօղերն ու լայն ժպիտը։ Ծանոթացեք ՍՄԱՐԹ-ի նկարչության ծրագրավար Կրիստինա Ավագյանի հետ, ով, ասես, «քայլող ներկապնակ» լինի։

Կրիստինան ՍՄԱՐԹ-ում է հայտնվել Արմավիր-Լոռի «ուղիղ չվերթով»։ Մինչ այդ նա ՔՈԱՖ-ի կրթական ծրագրով նկարչություն էր դասավանդում Արմավիրի գյուղերում։

Մակինյանների «երաժշտական ընտանիքը»

Քույրը ասիական լեզուներով է տարված ու սիրում է ամպեր լուսանկարել, իսկ եղբայրը՝ համով պատրաստել և վիրտուալ ֆուտբոլ խաղալ (նվագելու պատճառով չի կարող ակտիվ սպորտով զբաղվել)։ Բայց կա երկու բան, որ նրանց միավորում է` ՍՄԱՐԹ-ն ու երաժշտությունը։

15-ամյա Լիլյան դաշնակահար է, իսկ 12-ամյա Ժորան՝ թավջութակահար։

Արաքսյա Ապրեսյան՝ մեծ բեմի մասին երազողը

Նրա «ուշքը գնում» է կենդանիների համար, ՍՄԱՐԹ-ում հասցրել է յոթ ծրագրի մասնակցել ու 13 տարեկանում արդեն հստակ որոշել է` դերասանուհի է դառնալու:

«Շատ եմ ուզում դերասան լինելուց բացի նաև կատարողական արվեստի դասեր տալ երեխաներին այնտեղ, որտեղ դրա կարիքը լինի»,- ասում է Օձունից Արաքսյա Ապրեսյանը, ով հաջողացնում է թատերական խմբակին զուգահեռ իր փոքր տնտեսությունը վարել։

Եղեգնուտի «աշնան արևը»

Այս տարի աշնան արևը հատուկ շռայլ գտնվեց։ Նրա ջերմությունն առավել զգացվում է գյուղում, երբ այն միախառնվում է աշնան մրգերի բույրի, վառարանի ծխի, վառվող տերևների հոտի,պլեճի ու քաղցր բալի կոմպոտի համերի հետ։

Եղեգնուտում աշուն է՝ ճիշտ ժամանակը վերջին մրգային օղին թորելու կամ առավոտյան հարազատների հետ խաշ ուտելու համար։

Գարիկ Ղազարյան՝ լուսանկարչության մեծ սիրահարը

Դեբետից 16 տարեկան Գարիկ Ղազարյանը ՍՄԱՐԹ-ի վետերաններից է, որ մինչ այսօր հասցրել է յոթ ծրագրի մասնակցել։
Մինչև ՍՄԱՐԹ գալը Գարիկը ինչով ասես որ չի զբաղվել` կարատե, ըմբշամարտ, դհոլ, ազգային պարեր։

Ագրոտեխնոլոգիայի ծրագիրը նրան ոգեշնչեց գյուղատնտեսության մեջ խորանալ՝ մասնավորապես մեղվաբուծության։

Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի դեմքերը

Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի դեմքերը Նոյեմբերի 13, 2022 Հեղինակ՝ Նանե Վարդանյան Լուսանկարները՝ Քնար Բաբայանի 3 րոպե կարդալու համար Եթե հասցրել եք Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնով երբևէ շրջայց անել, հավանաբար նկատած կլինեք կենտրոնի տարբեր ծրագրերի համար նախատեսված սենյակներն ու անկյունները՝ լի ուսանողների աշխատանքներով։ Եթե շրջայցերի ժամանակ կենտրոնը երբեմն դատարկ է լինում՝ ուսումնական ընթացքին չխանգարելու համար, դասերի…

Ձայնային ձևավորման ապագա մասնագետները ՍՄԱՐԹ-ից

Ձայնային ձևավորման ապագա մասնագետները ՍՄԱՐԹ-ից Սեպտեմբերի 30, 2022 Հեղինակ՝ Նանե Վարդանյան Լուսանկարները՝ Քնար Բաբայանի 2 րոպե կարդալու համար ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը ոչ ֆորմալ կրթական կենտրոն է, որ երեխաներին արդի կրթության ու բազմակողմանի զարգացման հնարավորություն է տալիս։ Կենտրոն մուտք գործելով՝ 6-18 տարեկան յուրաքանչյուր ուսանող կարող է հերթականությամբ ընտրել «ՍՄԱՐԹ քաղաքացիություն» կրթակարգում ներառված 18 ծրագրերից, որոնք հետևյալ…

Հայկի քաղած լավագույն դասերը գյուղից, կրթությունից, բանակից

Հայկի քաղած լավագույն դասերը գյուղից, կրթությունից, բանակից Սեպտեմբերի 24, 2022 Հեղինակ՝ Նանե Վարդանյան 3 րոպե կարդալու համար ՔՈԱՖ-ի կրթաթոշակառուների 85%-ն իգական սեռի ներկայացուցիչներն են։ Չնայած գյուղաբնակ աղջիկներին զորակցելն առանձնահատուկ դեր ունի մեր կրթական ծրագրերում,օբյեկտիվ իրականությունը հաշվի առնելով՝ արդյունքում էլ ավելի կարևոր է դառնում կրթական ու մասնագիտական հնարավորություններ տալը ՔՈԱՖ-ի արական սեռի ուսանողներին։ Ծանոթացեք ՔՈԱՖ-ի շրջանավարտ…

Մարցի սարվորները. կյանքը սարի ու գյուղի միջև

Առաջին ծլած խոտի բույրի հետևից նախիրը սար է բարձրանում: Սկզբում, ինչպես տեղացիներն են ասում, «մոտիկ սարը», հետո արդեն՝ «հեռու սարը»։

Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչների մեծ մասն ամեն տարի սար է գնում, որոշները՝ ընտանիքներով։ Սարում մի զույգ ավել ձեռքը չի խանգարի:

Մինչ տղամարդիկ զբաղվում են անասուններով, կանայք հասցնում են սեզոնային հատապտուղների ու խոտաբույսերի ձմռան պաշար հավաքել: