Նոր կրթական միջավայր՝ սահմանային Վազաշենում

Սեպտեմբերին Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն համայնքում պաշտոնապես բացվեց հերթական ՍՄԱՐԹ սենյակը։ Այսուհետ գյուղի դպրոցի շուրջ 80 աշակերտներ կօգտվեն այդ սենյակից՝ հնարավորություն ունենալով կապի մեջ լինել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի և ՔՈԱՖ-ի շահառու մյուս գյուղերի հետ։