ԿՐԹԱԿԱՐԳԸ

Կրթակարգը և ուսումնական ձևաչափերը

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթակարգը 2-3 տարի տևողությամբ ուղևորություն է դեպի ՍՄԱՐԹ քաղաքացիություն։ Յուրաքանչյուր մասնակից, եթե ցանկանում է հաջողությամբ ավարտել կրթակարգը, պետք է անցնի հետևյալ ուսումնական ձևաչափերով։

ՍՄԱՐԹ
ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

ՍՄԱՐԹ քաղաքացիության ուղևորությունը սկսելու համար և՛ դպրոցականները, և՛ մեծահասակները պետք է հաճախեն ներածական շաբաթի դասընթացներին։ 6-օրյա ներածական շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր դիմորդ պետք է մասնակցի մարդու իրավունքների, առողջ ապրելակերպի հիմունքներին, ՏՀՏ հիմունքներին և հուզական բանականության հիմունքներին առնչվող հետաքրքրաշարժ դասընթացներին։ Ներածական շաբաթվա ավարտին դիմորդները կընտրեն 18 ծրագրերից 3-ը։

Գոյություն ունի զարգացման 3 ուղղություն։ Դիմորդը կարող է ՍՄԱՐԹ քաղաքացիության հավակնել միայն ամեն ուղղությունից մեկական ծրագիր ընտրելով։ Զարգացման յուրաքանչյյուր ուղղություն բաղկացած է 2-ական ճյուղերից, որոնք էլ, իրենց հերթին, 3-ական ծրագիր են պարունակում։ Նախատեսված է, որ 3 ուղղությունները խթանելու են անհատի համակողմանի զարգացումը՝ հավասարապես շեշտադրելով մարդու իմացական, հուզական և գործառնական հմտությունները։ Յուրաքանչյուր ծրագիր տևում է 4․5 ամիս։

Heart
Head
Hand

Լեզուներ

ՉԻՆԱՐԵՆ
ԱՆԳԼԵՐԵՆ
ՌՈՒՍԵՐԵՆ

Երաժշտություն

ՎՈԿԱԼ
ՁԱՅՆԱՅԻՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

Ճարտարագիտություն

ԱԳՐՈՏԵԽՆՈԼՈԳԻԱ
ՄԵԽԱՆԻԿԱ
ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ

Ձեռներեցություն

ՖԻՆԱՆՍՆԵՐ
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՄԱՐՔԵԹԻՆԳ

Արվեստ

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԹՎԱՅԻՆ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Աթլետիկա

VR ՖԻԹՆԵՍ
ՊԱՐ
ՅՈԳԱ

SMART
1:1s

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի կրթական գործընթացում անհատական մոտեցումներ են կիրառվում յուրաքանչյուր մասնակցի դեպքում։ Մասնակիցներին օգնում են գիտակից ընտրություն կատարել կարիերայի ու կրթության հարցում։ Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունի առնվազն 6 շաբաթը մեկ հանդիպելու կրթական խորհրդատուի հետ, որը կգնահատի նրա հմտություններն ու ունակությունները, ինչպես նաև կներկայացնի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունները (աշակերտներին) և աշխատանքային հնարավորությունները (մեծահասակներին)։ Կրթական խորհրդատուն նաև յուրաքանչյուր մասնակցին կօգնի ընտրել համապատասխան դասընթացները՝ հիմնվելով տեստի վրա, սակայն վերջնական որոշումը թողնելով վերջինիս հայեցողությանը։

SMART
TRIPS

Յուրաքանչյուր ծրագրի երրորդ մակարդակում կազմակերպվում են այցելություններ։ Նպատակն այն է, որ մասնակիցներն այցելեն ոլորտներին առնչվող հաստատություններ, որտեղ տեսական գիտելիքները գործնական արդյունքների կիրառում են ստանում և կարող են ոգեշնչման աղբյուր հանդիսանալ։ ՍՄԱՐԹ այցելությունները և՛ մարզում են իրականացվում, և՛ մարզի սահմաններից դուրս։

SMART
PROJECTS

Քանի որ ՍՄԱՐԹ-ն անհատական ուսուցման ձևաչափից անցնում է մասնակցային ձևաչափի, ինչպես նաև պասիվ ուսուցման մեթոդից՝ գործնական ուսուցման մեթոդի, գիտելիքների կիրառման հիմքը լինելու է նախագծային ուսուցումը։ Ուսանողն ինքն է սահմանում իր նախագծերը՝ նախագծային ուսուցման համակարգողի ու ծրագրավարների հետ բնորոշելով միջանկյալ ու փուլային նպատակները։ Յուրաքանչյուր փուլի ավարտին (ընդհանուր առմամբ՝ երկու անգամ) կազմակերպվելու է ՍՄԱՐԹ նախագծերի ցուցահանդես, որտեղ ուսանողներն իրենց նախագծերը կներկայացնեն հանրությանը (ծնողներին, ուսուցիչներին, հյուրերին)։

SMART
CONNECTS

«ՍՄԱՐԹամեջ» ձևաչափի միջոցառումների հյուրերը հաջողության հասած անհատականություններ են, որոնք հարթել են իրենց մասնագիտական ճանապարհը տարբեր ոլորտներում և պատրաստ են ներկայացնել իրենց հաջողության պատմություններն ու քաղած դասերը, ինչպես նաև ոգեշնչող ելույթներ ունենալ։
Լսարանը չի սահմանափակվում ՍՄԱՐԹ քաղաքացիներով․ հանդիպումները բաց են մարզի բոլոր բնակիչների համար։ Ուսուցման այս ձևաչափը նաև կընդլայնի քաղաքային համայնքներից դուրս ապրող մարդկանց հեռանկարները, քանի որ գյուղական համայնքներից շատերում ժամանցային կամ մշակութային միջոցառումներից օգտվելու հնարավորություն չկա։

SMART
WORKSHOPS

Ի լրումն հիմնական պարապմունքների, ՍՄԱՐԹ քաղաքացիները կարող են տարեկան մեկ դասընթացի մասնակցել։ Դասընթան անցկացվում է հրավիրյալ արտասահմանցի և/կամ տեղացի մասնագետի կողմից (ցանկալի է, որ նա կապ ունենա ՍՄԱՐԹ-ի հիմնական ծրագրերի հետ): 2 տարվա ընթացքում մեկ դասընթաց ավարտելը պարտադիր չափանիշ է ՍՄԱՐԹ քաղաքացի դառնալու համար։ Այն մասնագետները, որոնք ցանկանում են կենտրոնում դասընթացներ վարել, կարող են դիմել ՍՄԱՐԹ նախաձեռնությունների
թիմին։