ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակների միջոցով տեխնոլոգիաներն ու նորարարությունը կարող են հասնել ամենահեռավոր համայնքներին, որոնց համար ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը անմիջականորեն հասանելի չէ։ Լոռու և Տավուշի մարզի ութ համայնքներում հիմնված ՍՄԱՐԹ սենյակները համայնքները կապում են ՍՄԱՐԹ կենտրոնի հետ։ Սենյակները հագեցած են արագընթաց ինտերնետային կապով ու ժամանակակից ուսուցման տեխնոլոգիաներով։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակների գաղափարը հաջողությամբ տարածվել է․ Լոռու մարզպետարանը կրկնօրինակել է մոդելը՝ գյուղերում ու քաղաքներում բացելով ավելի քան 25 ՍՄԱՐԹ սենյակ։