ՄԻ ԳԱՎԱԹ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ

«Քոֆիշոփ Քոմփանի» ընկերությունը և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) ներկայացնում են «Մի գավաթ բարություն» արշավը՝ ոգեշնչված Վիլյամ Սարոյանի համանուն ստեղծագործությունից։

2020 թվականին սկիզբ առած այս նախաձեռնությունը հնարավոր է դարձնում Հայաստանի գյուղաբնակ համայնքներում երեխաների կրթական ու մշակութային կյանքի բարելավումը մեկ գավաթ սուրճի միջոցով: Այսպես, «Քոֆիշոփ քոմփնի» սրճարանների ցանցից գնված յուրաքանչյուր գավաթ սուրճի կամ մեկ այլ ըմպելիքի վաճառքի արդյունքում 10 դրամ գումար է փոխանցվում մեր հիմնադրամին, եթե հաճախորդը այն վերցնում է իր հետ (takeaway)։

Միացեք սրճելու ամենաբարի մշակույթին, վայելեք ձեր ըմպելիքը՝ միաժամանակ բարելավելով Հայաստանի մանուկների կյանքի որակը։

CONTACT US

New York, US
149 5th Ave., Suite 500
New York, NY 10010
+1 (212) 994-8234

Yerevan, Armenia
2/2 Melik Adamyan
Yerevan 0010, RA
+374 10 502076
[email protected]