Լոգոպեդ

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու նպատակասլաց, ստեղծագործ, ակտիվ, լավ հաղորդակցվող մասնագետ ես, ապա Քարակերտում ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Երեխայի և ընտանիքի կենտրոնի լոգոպեդի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

Լոգոպեդական միջամտություններ (80%)

  • Դիտարկել և բացահայտել շահառու համայնքների երեխաների և մեծահասակների խոսքային խանգարումները, հաղորդակցման դժվարությունները։
  • Իրականացնել յուրաքանչյուր շահառուի համալիր գնահատում։
  • Հետազոտման արդյունքների հիման վրա իրականացնել անհատական և խմբային լոգոպեդական ծառայություններ։
  • Խոսքային խնդիրների շտկման նպատակով կիրառել համապատասխան շտկողական, ուսուցողական մեթոդներ և գործիքներ։

Կրթություն և իրազեկում (10%)

  • Կազմակերպել և իրականացնել դասընթացներ շահառու երեխաների ծնողնեի համար, լոգոպեդական աշխատանքների իրազեկման նպատակով։
  • Պարբերաբար մշակել տեղեկատվական նյութեր՝ պաստառներ, տեղեկատվական թերթիկներ, ծնողների /օրինական ներկայացուցիչների/, համայնքների բնակիչների համար։
  • Խոսքային խանգարումների կանխարգելման նպատակով իրականացնել սեմինարներ՝ ծնողների, նախադպրոցական և դպրոցական հաստատությունների աշխատակիցների, ավագ դպրոցների աշակերտների համար։

Համագործակցություն (10%)

  • Համագործակցել Կենտրոնի բազմամասնագիտական թիմի, Հիմնադրամի տարբեր բաժինների հետ՝ առավելագույն արդյունքի հասնելու համար։
  • Սերտորեն համագործակցել համայնքների նախադպրոցական, դպրոցական, և առողջապահական հաստատությունների հետ:
  • Ստեղծել և պահպանել գործընկերային հարաբերություններ այլ կազմակերպությունների հետ։

ՔՈ ԹԻՄԸ

Լոգոպեդի դերը ստանձնելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի լոգոպեդական ծառայությունների համակարգողի անմիջական ղեկավարությամբ։

ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

  • Անհատական և խմբային միջամտությունների հմտություններին, քանի որ ունես լոգոպեդի բարձրագույն կրթություն և ավելի քանի հինգ տարվա փորձ՝ որպես լոգոպեդ։
  • Գերազանց հայերենի՝ գրավոր և բանավոր:
  • Ոչ ֆորմալ կրթական մեթոդաբանություններին։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ

  • Մատուցել որակյալ լոգոպեդական ծառայություններ, քանի որ ունես ավելի քան մեկ տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում։
  • Օգտագործել G Suite և աշխատանքային այլ հարթակներ։
  • Կազմակերպել աշխատանքը՝ ըստ առաջնահերթությունների։
  • Վերլուծել և աշխատել տվյալների հետ։
  • Համագործակցել բազմամասնագիտական թիմի հետ,։
  • Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին։
  • Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։

ԴՈՒ ԼԻՆԵՍ

  • Փոփոխության ջատագով,
  • Ստեղծագործ, կաղապարներից դուրս մտածող,
  • Բաց նորարարության համար և քննադատ,
  • Պատասխանատու և հաշվետու,
  • Մեդիագրագետ,
  • Շարունակական կրթության գաղափարի կրող։

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբեդ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը՝ 2025թ․ օգոստոսի 20-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Լուսինե Անտոնյան. «Համայնքներում մեզ վստահում ու սպասում են»

Թաթուլ  Բոստանչյան. «Երեխաների հետ աշխատանքն օգնում է նոր մարդկանց ու գույներ բացահայտել»

Լուսինե Սահակյան. 18 տարվա ճամփորդություն ՔՈԱՖ-ի հետ

Արտյոմ Սարգսյան. «Պարից մինչև թատրոն»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Նելլի Կոբելյան. «ՍՄԱՐԹ-ի երեխաներից ես սովորում ու լիքը դրական էմոցիաներ եմ ստանում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org