ՔՈԱՖ-ի Երեխաների և ընտանիքի ծառայությունները փոխակերպումներին ուղղված հզոր միջոց են, որոնք լուսավորում են երեխաների և ընտանիքների կայունության ուղին Հայաստանի և Արցախի ողջ տարածքում: Մանկավարժների, սոցիալական աշխատողների, հոգեբանների և լոգոպեդների մեր բազմամասնագիտական թիմը եռանդուն կերպով աշխատում է անհատական և խմբային ծառայություններ մատուցելու ուղղությամբ:
Յուրաքանչյուր փուլում ակտիվորեն ներգրավելով ծնողներին՝ մենք ձևավորում ենք մի համայնք, որը հիմնված է իրար հասկանալու և ընդունելու վրա։ Այսպիով, մենք փոխում ենք հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հանդեպ կարծրացած վերաբերմունքը։
Հայաստանում մեր երեխաների ապագան թելից է կախված։ Հաշվի առնելով, որ նրանց 70%-ը չունի նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն՝ մենք չենք կարող անգործ նստել: Մանկության վաղ տարիները կարևոր ժամանակաշրջան են ճանաչողական, սոցիալական, հուզական ու ֆիզիկական աճի տեսանկյունից և առանց պատշաճ դաստիարակության ու առաջնորդության, հետևանքները կարող են սարսափելի լինել՝ անջնջելի սպիներ թողնելով նրանց կյանքի վրա:
ՔՈԱՖ-ի Մանկան զարգացման ծրագիրն օգնում է փոխել այս ընկալումը 3-6 տարեկան երեխաների համար: Մենք հավատում ենք համակողմանի զարգացման ուժին և ձգտում ենք ստեղծել անվտանգ ու հոգատար միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է զարգանալ: Միջառարկայական կրթական ծրագրերով, ինչպիսիք են արվեստը, երաժշտությունը, թատրոնը, խաղերը և ֆիզիկական ակտիվությունը, մենք բացահայտում ենք նրանց ուժեղ կողմերը և շարժում հետաքրքրասիրությունը:
Մեր ծրագրին մասնակցող յուրաքանչյուր երեխա գնահատվում է որակավորված հոգեբանների մեր թիմի կողմից, ապա ստանում զարգացման անհատական ծրագիր, ինչի արդյունքում ոչ մի երեխա անտեսված չի մնում։
Հայաստանի գյուղական համայնքներում ցածր եկամտի և համատարած գործազրկության դաժան իրողությունները հանգեցրել են սոցիալական այնպիսի լուրջ խնդիրների, ինչպիսիք են աղքատությունը և մարգինալացումը: Կենսունակ սոցիալական պաշտպանության համակարգի բացակայությունն է՛լ ավելի է խորացնում խնդիրները՝ գյուղի բնակչությանը դարձնելով խոցելի և թողնելով ֆինանսական անկայունության մեջ:
Այս արատավոր խնդիրներից ազատվելու և տևական փոփոխություններ բերելու նպատակով ՔՈԱՖ-ը վերապատրաստում է տեղի նվիրյալ սոցիալական աշխատակիցներին, ովքեր անում են ավելին, քան հիմնական կարիքների բավարարումն է. նրանք անդրադառնում են սոցիալական փոփոխություններին խոչընդոտող առավել խորքային խնդիրների: Մանրակրկիտ գնահատման միջոցով մեր սոցիալական աշխատողներն անհատներին և ընտանիքներին օգնում են նկատել չբացահայտված ներուժը և օգտագործել այնպիսի հնարավորություններ ու ռեսուրսներ, որոնք նախկինում անհայտ էին իրենց համար:
Ինչպես հայտնի է, խոսքային խանգարումները բացասաբար են անդրադառնում անձի զարգացման, ուսումնական գործունեության արդյունավետության և սոցիալականացման վրա՝ դժվարացնելով, երբեմն նաև անհնար դարձնելով շփումն ու հաղորդակցումը։ Դրանք կարող են դրսևորվել թե՛ որպես զարգացման բազմազան խանգարումների հետևանք, և թե՛ որպես առանձին, առաջնային խանգարում: Այս տեսանկյունից լոգոպեդը կարևոր դեր է ստանձնում կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխաների գնահատման և նրանց ցուցաբերվող աջակցության գործընթացում։
Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դասարանում երեխաների 15%-ն ունի նշված խնդիրը՝ ՔՈԱՖ-ը 3 և բարձր տարիքային խմբի երեխաներին առաջարկում է համապարփակ ծրագիր, որը համատեղում է շտկողական աշխատանքների անհատական ու խմբային ձևաչափերը։ Միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով յուրաքանչյուր երեխայի մտավոր և տարիքային առանձնահատկությունները՝ մեր լոգոպեդները ցուցաբերում են անհատական մոտեցում և պարբերաբար կազմակերպում նաև դասընթացներ նախակրթարանների, դպրոցների դասավանդող ուսուցիչների և շահառուների ծնողների համար։
Տարիների ընթացքում մեր ջանքերը բերել են ուշագրավ արդյունքների. 2012 թվականից ի վեր, մեր մասնագետների համառ աշխատանքի արդյունքում ավելի քան 2090 երեխա հաջողությամբ հաղթահարել է խոսքային խանգարումները: Ահա այսպես՝ ականատես լինելով հաջողության տպավորիչ 83,6% ցուցանիշին, մենք հպարտորեն բացահայտում ենք հաղորդակցման կարողություններ փոխակերպող ուժին՝ հնարավորություն տալով բարձրաձայնել և իրականացնել յուրաքանչյուր երեխայի երազանքներն ու հնարավորությունները:
ՔՈԱՖ-ի հոգեբանական ծառայությունները կենտրոնացած են երեխաների և երիտասարդների հոգեկան բարեկեցության պահպանման վրա, որի միջոցով է միայն հնարավոր հարթել դեպի կենսուրախ և հավասարակշռված մեծահասակ դառնալու ճանապարհը։ Բարենպաստ միջավայրի, խաղային ուսուցման և հետևողական խնամքի միջոցով՝ մենք ամուր հիմք ենք ստեղծում նրանց սոցիալական և հուզական զարգացման համար:
Անհրաժեշտության դեպքում մենք նաև տրամադրում ենք հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն ծնողներին: Բացի այդ, մենք սերտորեն համագործակցում ենք դպրոցների հոգեբանների հետ՝ ավելի արդյունավետ մոտեցումներ մշակելու այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են ուսման դժվարությունները, բուլինգը, դպրոցի հետ կապված սթրեսը և այլ կարևոր թեմաներ:
2021 թվականին Արմավիրի Հացիկ գյուղում ՔՈԱՖ-ը բացեց Երեխաների և ընտանիքի իր առաջին կենտրոնը (CFC)՝ մեկ հարկի տակ միավորելով երեխաների և ընտանիքի համար նախատեսված ծառայությունները: Անվճար և հասանելի նախադպրոցական կրթության, լոգոպեդական ծառայությունների և հոգեսոցիալական աջակցության միջոցով ՔՈԱՖ-ն օգնության ձեռք է մեկնում 5 համայնքի գյուղաբնակներին։
Այս կենտրոնի ֆիզիկական ներկայությունը Արմավիրի մարզում փոխում է հոգեկան առողջության ու սոցիալական խնդիրների հետ կապված կարծրացած վերաբերմունքը և ստեղծում պայմաններ փայլուն ապագա ունենալու համար։
ՔՈԱՖ-ը բացառիկ առաջընթաց գրանցեց Արմավիրի Քարակերտ գյուղում Երեխայի և ընտանիքի նոր կենտրոնի բացմամբ, որտեղ էլ հենց երկու տասնամյակ առաջ սկիզբ են առել գյուղական համայնքների զարգացման մեր ծրագրերը։ Արմավիրի այս երկրորդ կենտրոնն ընդլայնում է մեր փոխակերպող ծրագրերի հասանելիությունը ևս 5 համայնքի համար՝ այդպիսով սպասարկվող համայնքների ընդհանուր թիվը հասցնելով 10-ի:
Արցախի ժողովրդի հանդեպ ունեցած ՔՈԱՖ-ի հանձնառությունը դարձավ կարևոր դրդապատճառ նոր առաջընթացի համար. 2022 թվականին Ստեփանակերտում բացվեց Երեխայի և ընտանիքի կենտրոն։ Տրամադրելով այնպիսի կենսական ռեսուրսներ, ինչպիսիք են վաղ մանկան կրթությունը, լոգոպեդական ծառայությունները, հոգեբանական և սոցիալական աջակցությունը, մենք ոչ միայն լուծում ենք հրատապ խնդիրները, այլև զարգացնում դիմացկունություն առաջիկա մարտահրավերները հաղթահարելու համար։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:
Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234
[email protected]
Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ