ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԳՅՈՒՂԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ ՍՄԱՐԹ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

ՔՈԱՖ-ում մենք խորապես հավատում ենք յուրաքանչյուր անհատի բնածին ներուժին՝ սովորելու, զարգանալու և փոխակերպող փոփոխություններին խթանելու տեսանկյունից: ՍՄԱՐԹ նախաձեռնությունների միջոցով մենք տրամադրում ենք բազմաթիվ կրթական ռեսուրսներ և զարգացման հնարավորություններ ամբողջ երկրի գյուղական համայնքներին՝ ընդլայնելով գյուղաբնակ երիտասարդության մտահորիզոնը և կրթելով համարձակ մտածողների, երազողների ու ստեղծողների սերունդ:

0 +
ուսանող (շաբաթական)
0
Սպասարկվող համայնք
0
կրթական ծրագիր
0 %
Լոռու երիտասարդության ընդգրկում

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ԿԵՆՏՐՈՆ.
ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹԵԼՈՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Բարի գալուստ ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ կենտրոն, որտեղ նորարարությունը մեկտեղվում է 3-18 տարեկան երեխաների և երիտասարդների կրթության հետ: Այս եզակի կրթական մոդելը 2-3 տարի տևող փոխակերպող ճամփորդություն է դեպի ՍՄԱՐԹ քաղաքացիություն: Ունենալով լայն աշխարհայացք ՝ մեր շրջանավարտները դառնում են նախաձեռնող անհատներ, ովքեր պատրաստ են դիմակայել 21-րդ դարի մարտահրավերներին և օգտագործել առկա հնարավորությունները:

«ՀԱՏԻԿ». ՍԿՍԵԼՈՎ ԱՊԱԳԱ ՍԵՐՆԴԻ ԱՃԻ ՈՒՂԻՆ

3-6 տարեկան
ՍՄԱՐԹ կենտրոնի մանկան զարգացման անկյունում մենք «ցանում» ենք գիտելիքի և աճի սերմեր 3-6 տարեկան երեխաների համար: Նախադպրոցական բարձրորակ կրթության շնորհիվ մենք նրանց պատրաստում ենք նախադպրոցական հաստատությունից տարրական դպրոց տեղափոխվելուն: Ուշադրությունը սևեռելով մասնավորապես սոցիալական, հոգեբանական և ֆիզիկական զարգացման վրա՝ մենք անում ենք հնարավորը՝ յուրաքանչյուր երեխայի ներուժն ամբողջությամբ բացահայտելու համար:

«ԱՐՄԱՏ». ՈՒՐՎԱԳԾԵԼՈՎ ԳՈՐԾՈՒՆՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԵՐՊԱՐԸ

6-18 տարեկան
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ քաղաքացիությունը 2-3 տարի տևող փոխակերպող ճամփորդություն է: Մեր կրթական ծրագիրը միտված է պատասխանատու, ներգրավված քաղաքացի ձևավորելուն, որոնք պատրաստ են շոշափելու և լուծելու իրենց համայնքների, ազգի, նաև աշխարհի առջև ծառացած խնդիրները։

«ՑՈՂՈՒՆ». ԽԹԱՆԵԼՈՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

18+ տարեկան
ՍՄԱՐԹ կենտրոնն ընդլայնում է երիտասարդների կրթական ծրագրերը՝ արժեքավոր հնարավորություն ընձեռելով մեծահասակներին՝ մեր «Ցողուն» ուղու միջոցով։ Մենք առաջարկում ենք մասնագիտական ուսուցում ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ խոհարարական արվեստ, ռեստորանների կառավարում և մեղվաբուծություն, ինչը հնարավորություն է տալիս ընտրել կարիերայի նոր ուղիներ:

ԳԼՈՒԽ, ՍԻՐՏ, ՁԵՌՔ.
21-ՐԴ ԴԱՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ

ՍՄԱՐԹ կենտրոնի մոդելի հիմքում ընկած է ՍՄԱՐԹ քաղաքացիության փոխակերպող կրթակարգը, որը հիմնված է «գլուխ, սիրտ, ձեռք» հեղափոխական տեսության վրա։ Այս նորարարական մոտեցումը առաջնահերթություն է տալիս համակողմանի զարգացման մոտեցմանը, որը հավասարաչափ նպաստում է ուսանողների ճանաչողական (գլուխ), զգացական (սիրտ) և հոգեշարժական (ձեռք) զարգացմանը։

ԳԼՈՒԽ

«Գլուխ» բաղադրիչը պատասխանատու է գիտելիքների փոխանցման, քննադատական մտածողության և ակադեմիական հմտությունների զարգացման համար, ինչն անհատին կօգնի առաջադիմություն գրանցել ժամանակակից աշխարհում։

ՍԻՐՏ

«Սիրտ» բաղադրիչն ուղղված է սոցիալական հարմարվողականության զարգացմանը և ուշադիր անհատի կերտմանը, ինչը մեր ուսանողներին թույլ է տալիս ոչ միայն հասնել անձնական աճի, այլև դառնալ աշխարհում դրական փոփոխությունների շարժիչ ուժը:

ՁԵՌՔ

«Ձեռք» բաղադրիչի շնորհիվ մեր ուսանողները տիրապետում են գործնական գիտելիքների լայն շրջանակի՝ տեխնիկական հմտություններից մինչև ստեղծագործականություն, ինչը նրանց հնարավորություն է տալիս դառնալ հիմնախնդիրներ լուծող և նորարար մտածող մարդիկ։

ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՔՈԱՖ-ի աշակերտական խորհրդի ծրագիրը նպաստում է Արմավիրի և Արագածոտնի մարզերում գյուղաբնակ երիտասարդության քաղաքացիական ակտիվությանը: Ընդգրկելով նշված շրջանների 29 և Լոռու մարզի մեկ համայնք՝ մեր ծրագիրը նպատակ ունի երիտասարդներին փոխանցել անհրաժեշտ հմտություններ և արժեքներ, որպեսզի նրանք դառնան իրական առաջնորդներ դպրոցների կառավարման, համայնքների զարգացման և պետականաշինության գործում։

ՔՈԱՖ-ի արտադպրոցական ակումբները Արմավիրի և Արագածոտնի մարզերի 29 համայնքի գյուղաբնակ երիտասարդներին առաջարկում են սպորտի, արվեստի և STEM կրթության վերաբերյալ միջոցառումների լայն շրջանակ: Այս ակումբները երիտասարդների համար ստեղծում են հնարավորություն՝ ուսումնասիրելու իրենց հոգեհարազատ ոլորտները, բացահայտելու սեփական ցանկությունները և զարգացնելու իրենց տաղանդները զվարճալի ու նպաստավոր միջավայրում:

Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ ՔՈԱՖ-ը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իրականացնում են նորարարական նախաձեռնություն, որն ուղղված է Հայաստանի գյուղերի՝ անգլալեզու կրթության զարգացմանն ու մշակութային հարստացման ապահովմանը: Մինչ օրս անգլերենի «Աքսես» ծրագիրն էական ազդեցություն է ունեցել ավելի քան 2,000 գյուղաբնակ երեխայի կյանքի որակի վրա՝ սովորեցնելով նրանց անհրաժեշտ հմտություններ աշխարհի ցանկացած անկյունում հաջողության հասնելու համար։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]