«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) պաշտոնապես հայտարարում է իր 2025թ․ գարնանային դրամահավաքի հաջող ավարտի մասին. արշավի շրջանակում հավաքագրվել է ավելի քան 400,000 ԱՄՆ դոլար, որը կուղղվի Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տարածքմ նոր մարզական խաղադաշտի կառցմանը։ Այս արդյունքը գերազանցում է մեր նախնական 200,000 ԱՄՆ դոլար վերջնանպատակը, որը սահմանվել էր արշավի մեկնարկին՝ ապրիլ ամսին։

Հարյուրավոր նվիրատուների և գործընկերների աջակցությամբ՝ ՔՈԱՖ-ն այժմ ընդլայնում է իր նախնական ծրագիրը՝ ներառելով հետևյալ բաղադրիչները․

  • ՖԻՖԱ-ի չափորոշիչներին համապատասխան ֆուտբոլի դաշտ, որը կանվանակոչվի՝ ի պատիվ Վահե և Անի Բեդյանների,
  • Բասկետբոլի և վոլեյբոլի առանձին խաղադաշտ, որը կանվանակոչվի՝ ի պատիվ Արմեն և Գլորիա Համփարների ընտանեկան հիմնադրամի
  • Նոր խաղահրապարակ և հանգստի գոտի, որը կանվանակոչվի՝ ի պատիվ Focus on Children Now (FCN) կազմակերպության։

Նախաձեռնթյան հաջողթյան գործում առանցքային աջակցություն է ցուցաբերել նաև ՔՈԱՖ-ի վաղեմի բարեկամ «Ջոն և Հասմիկ Մկրտչյաններ» հիմնադրամը (JHM)։

Սպորտային համալիրը կծառայի Լոռու մարզի շուրջ 30 համայնքի երեխաներին՝ դառնալով ապահով ոգեշնչող միջավայր՝ առողջ ապրելակերպը խթանելու, թիմային ոգի ձևավորելու և ակտիվ խաղի միջոցով ինքնավստահություն սերմանելու համար։

«Սպորտը երեխայի զարգացման համար կենսական նշանակթույն ունի»,- նուշմ է ՔՈԱՖ գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։ «Այն, ինչ մենք այսօր սկսում ենք իրագործել, հնարավոր է դարձել միայն մեր համայնքի անսահման նվիրվածության շնորհիվ։ ՔՈԱՖ-ի աջակիցներն այսպիսով նպաստելու են հազարավոր երեխաների պայծառ ապագայի ձևավորմանը»։

«Սա ներդրում է Հայաստանի ապագայի մեջ։ Ամեն նվիրատվթյուն վկայում է այն մասին, որ երեխաները, անկախ ծննդավայրից, արժանի են զարգանալու, երազելու և իրենց ներուժը բացահայտելու հնարավորթյան։ Մենք խորապես շնորհակալ ենք մեր աջակիցներին՝ այս նախաձեռնությունը իրականություն դարձնել համար»,- հավելում է ՔՈԱՖ հիմնադիր և խորհրդի ատենապետ դոկտոր Գարո Արմենը։

Նոր սպորտային համալիրը կկառուցվի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տարածքում, որտեղ արտադպրոցական կրթական ծրագրերի են հաճախում շաբաթական ավելի քան 1700 լոռեցի երեխաներ։