ՔՈ ԴԵՐԸ
Եթե սիրում ես հյուրընկալության ոլորտը, ունես համապատասխան փորձ և փնտրում ես հնարավորություն միանալու այնպիսի թիմի, որը համադրում է բարձրակարգ սպասարկումն ու սոցիալական ազդեցությունը, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցում և Համագումարների կենտրոնում ադմինիստրատորի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․
ՔՈ ԹԻՄԸ
Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում ադմինիստրատորի դերը՝ դու կմիանաս Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի թիմին և կաշխատես Միջոցառումների համակարգողի անմիջական առաջնորդությամբ։
ՍՊԱՍԱՐԿՈՒՄ (50%)
- Իրականացնել հյուրերի ժամանման, տեղավորման և մեկնման գործընթացը։
- Կատարել հյուրանոցի ամրագրումները՝ ճշգրիտ գրանցելով անհրաժեշտ տվյալները։
- Ընդունել վճարումներ՝ հետևելով սահմանված ֆինանսական ընթացակարգերին։
- Իրականացնել հյուրերի գրանցումները հյուրանոցային ծրագրում։
- Ծրագրում մուտքագրել և ելքագրել ստացված և սպառված ապրանքատեսակները։
- Սերտորեն համագործակցել մաքրության պատասխանատուների հետ՝ երաշխավորելու, որ սենյակների կահավորանքը, մաքրությունը և պայմանները համապատասխանում են ընդունված չափանիշներին։
ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (35%)
- Արձագանքել հարցումներին և տրամադրել համալիր տեղեկատվություն հյուրանոցի սենյակների, արժեքների և ծառայությունների վերաբերյալ։
- Հյուրերին տրամադրել տեղեկատվություն՝ վերջիններիս հանգիստը և ուղևորումը դեպի տեսարժան վայրեր կազմակերպելու վերաբերյալ։
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐ (15%)
- Ներկայացնել նորարարական առաջարկներ՝ նպաստելու ընդունարանի ծառայությունների շարունակական կատարելագործմանը։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավո խոսքին։
- Համակարգչային ծրագրերին (Ms Office, GSuite համակարգ), հյուրանոցային ծրագրով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Հյուրանոցի ադմինիստրատիվ գործառույթներին, քանի որ ունես ոլորտին համապատասխան բարձրագույն կրթություն և սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Մեծ պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին, դրսևորել կազմակերպչական բարձր հմտություններ։
- Հաճախորդների հետ հաղորդակցվել արդյունավետ և բարձր մակարդակով, հարթել կոնֆլիկտային իրավիճակները։
- Աշխատել սթրեսային պայմաններում, պահպանել ժամկետները։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Պատրաստ մասնագիտական զարգացման։
- Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
- Սոցիալապես պատասխանատու:
- Շարունակական կրթության գաղափարի կրող:
- Պատասխանատու և հաշվետու:
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ կրկնօրինակվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2025թ․ հունիսի 21-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։