ՔՈ ԴԵՐԸ
Եթե սիրում ես աշխատել երեխաների և պատանիների հետ, պատրաստ ես դառնալ կրթական կենտրոնի այցեքարտը և աջակցել ամենօրյա կազմակերպչական աշխատանքներին, ապա ՔՈԱՖ-ի Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնի ընդունարանի աշխատակցի դերը հենց քեզ համար է։
ՔՈ ԹԻՄԸ
Դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի թիմին և կաշխատես Կրթական գործառնությունների համակարգողի անմիջական ղեկավարությամբ։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ընդունել կենտրոնի այցելուներին, տրամադրել նրանց տեղեկատվություն, ներառյալ ուսումնական ծրագրերի և ծառայությունների մասին տեղեկատվությունները: Տրամադրել մանրամասն տեղեկատվություն ուսումնական ծրագրերի և ընդունելության գործընթացների վերաբերյալ:
- Պատասխանել մուտքային հեռախոսազանգերին և լիարժեք տեղեկատվություն տրամադրել կազմակերպության ծրագրերի և համալիրի ծառայությունների վերաբերյալ։
- Կազմակերպել և իրականացնել կենտրոնի տարածքի շրջայցեր նոր ուսանողների, ծնողների և հետաքրքրված կողմերի համար:
- Մշակել և պարբերաբար թարմացնել շրջայցի բովանդակությունը՝ ունենալով տարբեր տևողություններով և լեզուներով տարբերակներ։
- Պատասխանատվություն կրել ուսանողների տվյալների բազայի և հարակից ֆայլերի անխափան աշխատանքի համար։
- Պատասխանատվություն կրել կենտրոնի ուսանողների զանգերի համար՝ տեղեկացնելու չեղարկված, տեղափոխված դասերի, նոր ձևավորված խմբերի գրաֆիկների, առցանց դասերի մասին։ Ֆորս-մաժորային իրավիճակներում կատարել գրաֆիկի տեղեկացման մասին այլ զանգեր։
- Իրականացնել զանգեր՝ ճշտելու ուսանողների բացակայությունների պատճառները և հետևելու նրանց հաճախելիության գործընթացին։
- Կատարել կրթակարգի մասնակիցների անձնական տվյալների փոփոխություններ անհրաժեշտ ֆայլերում և կրթական կառավարման առցանց համակարգում։
- Իրականացնել ընդունելության գործընթացի զանգերը, մասնակիցներին և ծնողներին գրաֆիկների տեղեկացումը։
- Իրականացնել Կրթակարգի ուսումնական այլ ձևաչափերով (ՍՄԱՐԹամեջ, ՍՄԱՐԹ աշխատարան, ՍՄԱՐԹ այցեր և այլն) կազմակերպվող միջոցառումների մասին տեղեկացում Կենտրոնի ուսանողներին։
- Հետևել ուսանողների քարտ-անցագրային համակարգի (check-in, check-out) ճշգրիտ աշխատանքին և աջակցել QR կոդերի պատրաստման և տրամադրման գործընթացին։
- Հետևել կենտրոնի ուսանողների կողմից ՍՄԱՐԹ քաղաքացի Կրթական կառավարման առցանց հարթակի օգտագործմանը։
- Հավաքագրել և հետադարձ կապ ապահովել հարթակի օգտագործման ընթացքում առաջացած խնդիրների և տրվող լուծումների շուրջ։
- Օժանդակել ընդունելության ընթացքին և ներածական շաբաթվա կազմակերպչական աշխատանքներին։
- Կազմակերպել և տրամադրել ուսանողների Կրթակարգով նախատեսված մրցանակները և դրանց մասին տեղեկատվության լրացնել համապատասխան ֆայլերում և ուսուցման կառավարման առցանց հարթակում։
- Իրականացնել ընդունելության գործընթացի զանգերը, մասնակիցներին և ծնողներին գրաֆիկների տեղեկացումը։
- Կազմակերպել և վերահսկել ընդունարանի գույքի կոկիկ օգտագործումը և պահպանությունը։
- Իրականացնել միջգրասենյակային փաստաթղթաշրջանառություն։ Վարել կրթական և գործառնական այլ փաստաթղթեր։
- Իրականացնել վարչական այլ գործառույթներ՝ ըստ անհրաժեշտության։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի՝ բանավոր և գրավոր հաղորդակցության բարձր մակարդակի։
- Տեխնոլոգիաների և էլեկտրոնային գործիքների կիրառման հմտությունների։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Սահուն աշխատել տեխնոլոգիաների հետ։
- Կառավարել կոնֆլիկտները և լինել թիմային խաղացող:
- Կազմակերպել աշխատանքն ըստ առաջնահերթությունների:
- Համագործակցել ավելի մեծ թիմի հետ:
- Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։
- Աշխատանքային գործընթացում կիրառել ԱԲ գործիքներ:
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Աշխատանքային էթիկայի ջատագով:
- Նախաձեռնություն ստանձնող և կատարող:
- Ստեղծագործ, “out-of-the-box” մտածող:
- Բաց նորարարության համար և քննադատ:
- Պատասխանատու և հաշվետու:
- Մեդիագրագետ:
- Շարունակական կրթության գաղափարի կրող։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ կրկնօրինակվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2025թ․ օգոստոսի 15-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։