Տանջանքի գործիքների ու հաջողության ուղու մասին

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի «Ափսոս» (Up SOS) ռոք խմբի անդամ, տասնյոթամյա Գայանե Խառատյանը շատ ուրախացավ, երբ իմացավ, որ ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹամեջի հերթական հյուրը վանաձորյան «Լավ Էլի» խմբի համահիմնադիր ու մենակատար Մհեր Մանուկյանն է լինելու։ «Մենք շատ ենք հավանում նրանց գործերը։