Մարցի սարվորները. կյանքը սարի ու գյուղի միջև
Առաջին ծլած խոտի բույրի հետևից նախիրը սար է բարձրանում: Սկզբում, ինչպես տեղացիներն են ասում, «մոտիկ սարը», հետո արդեն՝ «հեռու սարը»։
Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչների մեծ մասն ամեն տարի սար է գնում, որոշները՝ ընտանիքներով։ Սարում մի զույգ ավել ձեռքը չի խանգարի:
Մինչ տղամարդիկ զբաղվում են անասուններով, կանայք հասցնում են սեզոնային հատապտուղների ու խոտաբույսերի ձմռան պաշար հավաքել: