ՔՈ ԴԵՐԸ
Որպես Ֆինանսական/Դրամաշնորհային Մասնագետ՝ դու կլինես ՔՈԱՖ ֆինանսական թիմի կարևոր անդամ՝ մասնակցելով կազմակերպության ֆինանսական հոսքերի արդյունավետ կառավարմանը և դրամաշնորհային ծրագրերի վերահսկմանը։ Եթե ունես վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և ցանկանում ես քո ներդրումն ունենալ ՔՈԱՖ-ի ծրագրերի ֆինանսական կայունության ապահովման գործում, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։
ՔՈ ԹԻՄԸ
Դու կմիանաս ՔՈԱՖ-ի ֆինանսական թիմին և կաշխատես ՔՈԱՖ ֆինանսական պլանավորման և դրամաշնորհների ղեկավարի անմիջական առաջնորդության ներքո։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Աջակցել դրամաշնորհների և նվիրատվությունների ֆինանսական հոսքերի կառավարմանը՝ հետևելով կատարված ծախսերի համապատասխանությունը բյուջեին և շնորհատուի պահանջներին:
- Մասնակցել տարեկան և ծրագրային բյուջեների կազմման, վերլուծության և վերանայման գործընթացներին:
- Օժանդակել ֆինանսական հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստմանը՝ համաձայն շնորհատու կազմակերպությունների կանոնակարգերի:
- Աջակցել գնումների գործընթացի վերահսկմանը՝ ապահովելով դրա համապատասխանությունը Հիմնադրամի և շնորհատուների պահանջներին:
- Օժանդակել դրամաշնորհային պայմանագրերի վերանայման և լրացման գործընթացում, ինչպես նաև աջակցել ծրագրային թիմերին՝ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում շնորհատու կազմակերպության պահանջներն արդյունավետորեն կատարելու հարցում:
- Ստուգել և վերանայել Հիմնադրամի կողմից տրված դրամաշնորհների ֆինանսական հաշվետվություններն ու ներկայացնել ֆինանսական պլանավորման և դրամաշնորհների ղեկավարի հաստատմանը։
- Մասնակցել ծրագրերի ֆինանսական հաշվետվությունների վերլուծությանը և աջակցել ֆինանսական կառավարման բարելավմանը:
- Մասնակցել տարեկան և ծրագրային աուդիտների կազմակերպման և իրականացման գործընթացներին:
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՈՒՆԵՆԱՍ
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում,
- Նվազագույնը 3-4 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների/դրամաշնորհների կառավարման ոլորտում (շահույթ չհետապնդող կազմակերպություններում փորձը կդիտվի որպես առավելություն),
- Միջազգային դոնոր կազմակերպություններից ստացված դրամաշնորհների ֆինանսական կառավարման հմտություններ (ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ ՄԶԳ, ԵՄ և այլն),
- MS Excel-ի գերազանց իմացություն,
- Հաշվապահական ծրագրերի իմացությունը խիստ ցանկալի է,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման փորձ,
- Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Ցանկալի հմտություններ
- Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ,
- Գնումների ընթացակարգերի իմացություն,
- Աուդիտի գործընթացների իմացություն,
- Բազմաթիվ առաջնահերթություններ կառավարելու ունակություն,
- Թիմում արդյունավետ աշխատելու հմտություններ։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ կրկնօրինակվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2025թ․ մայիսի 8-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։