ՀԶՈՐԱՑՆԵԼՈՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՔՆԵՐԸ
ԱՆԳԼԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ՔՈԱՖ-ի անգլերենի ծրագրերի նպատակն է հզորացնել Հայաստանի գյուղական համայնքների ուսանողներին և ուսուցիչներին՝ ապահովելով նրանց հաջողության համար անհրաժեշտ լեզվական հմտություններով ու քննադատական մտածողությամբ։ Մեր «Աքսես» և «Անգլախոս գյուղական համայնքներ» ծրագրերը վերջին տասնամյակում ներգրավել են ավելի քան 5,500 շահառու ուսանողներ, մանկավարժներ ու շրջանավարտներ՝ փոխակերպելով նրանց կյանքերը և դռներ բացելով նոր հնարավորությունների համար:

ՄԵՐ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

ՔՈԱՖ-ի անգլերենի ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերը նախատեսված են ինչպես ուսանողների, այնպես էլ ուսուցիչների համար: «Անգլախոս գյուղական համայնքներ» և «Լեզվի հորիզոններ» ծրագրերի միջոցով հանրակրթական դպրոցների ուսուցիչները հնարավորություն են ստանում սովորել անգլերեն, վերապատրաստվել և ոգեշնչել իրենց ուսանողներին: Մեր նախաձեռնության կարևոր ձեռքբերումներից է նաև դպրոցական նոր դասագրքերի մշակումը։ Վերապատրաստված ուսուցիչների ձեռքին դրանք դառնում են արդյունավետ գործիք, որոնք համապատասխանում են անգլերենի ուսումնական ծրագրի ամենաբարձր չափանիշներին և օգնում զարգացնել ուսանողների 21-րդ դարի հմտությունները:

 

Իսկ անգլերենի «Աքսես» ոչ ֆորմալ ծրագիրը, լեզվական հմտությունների զարգացման կողքին, ուսանողներին ծանոթացնում է նաև միջմշակութային, ժողովրդավարական արժեքներին ու ընդգծում կամավորության և անձնային աճի կարևորությունը։

0 +
Ուսանող սովորել է անգլերեն
0
Մարզ սպասարկվել է
0
Ուսանող սովորել է ԱՄՆ-ում «Ֆլեքս» ծրագրով
0
Գյուղական համայնք սպասարկվել է
0
Ուսուցիչ վերապատրաստվել է անգլերենի դասավանդման համար

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]