ԴՍԵՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՍԱՆԵԼԻ ԽՆԱՄՔ
ԳՅՈՒՂԱԲՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մենք խորապես հավատում ենք, որ որակյալ առողջապահությունը հիմնարար իրավունք է, և բժշկական ու ատամնաբուժական խնամք տրամադրելու մեր նվիրվածությունն անսասան է:

Բացելով գերժամանակակից բժշկական կենտրոն Լոռու Դսեղ գյուղում՝ ՔՈԱՖ-ը ոչ միայն կապահովի գյուղաբնակների մատչելի և հուսալի բժշկական ծառայությունները, այլև կծառայի որպես կարևոր պիլոտային հարթակ ՀՀ Առողջապահության նախարարության առողջության առաջնային պահպանման բարեփոխումների նախաձեռնության համար: Մեր ջանքերն ուղղված են բարելավման ռազմավարությունների մշակմանը, որոնք կարող են հեղափոխել առողջապահական ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը Հայաստանի ավելի լայն գյուղական համայնքների համար:

Բնակիչ
0 +
Գյուղական համայնք
0
Առողջապահական և հոգեսոցիալական ծառայություններ մատուցողներ
0
Քառակուսի մետր շինություն
0 +

Փոխակերպելով առողջապահությունը.
համալիր խնամքի մեր մոտեցումը

Բարելավել քրոնիկ հիվանդությունների բուժումը

Մենք զբաղվում ենք Հայաստանում հիվանդացության և մահացության մեջ առկա ամենալուրջ խնդիրներով՝ ուշադրությունը սևեռելով հիպերտոնիայի և շաքարախտի վրա:

Բարելավել մանկան խնամքը և քաղցկեղի զննումները

Մենք սահմանում ենք մանկան խնամքի և քաղցկեղի սքրինինգի նոր ստանդարտներ՝ ներդնելով գիտահեն նորագույն մեթոդներ:

Հզորացնել առաջնային խնամքի պատասխանատուներին

Սերտորեն համագործակցելով առաջնային խնամքի պատասխանատուների հետ՝ մենք բացահայտում ենք բարելավման հնարավորությունները և իրականացնում նպատակային ուսուցում՝ նրանց որակավորումը բարձրացնելու համար:

Ներդնել խնամքի համալիր մեթոդ

Համախմբելով սոցիալական աշխատողներին, հոգեբաններին և առաջնային խնամքի պատասխանատուներին՝ մենք ստեղծում ենք աջակցության համալիր համակարգ՝ յուրաքանչյուր պացիենտի յուրահատուկ կարիքները բավարարելու համար:

Հզորացնել շտապ բժշկական օգնությունը

Մեր առաջնային խնամքի թիմի վերապատրաստումը թույլ է տալիս մեզ առավել արդյունավետ ախտորոշել և բավարարել սուր բժշկական կարիքները ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում:

Միավորվել շահագրգիռ կողմերի հետ

Համատեղ պետական և մասնավոր շահագրգիռ կողմերի հետ՝ մենք նպաստում ենք համայնքահեն և միասնական վերափոխումներին:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]