ՄԻԱՑԻՐ ՄԵՐ ԹԻՄԻՆ

ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՆԱԼ ՔՈԱՖ-ԻՆ

Փոխակերպող աշխատանքային փորձ

Միացիր ՔՈԱՖ-ին, բացահայտիր կարիերայի զարգացման նոր հնարավորություններ դրական միջավայրում և նպաստիր Հայաստանի գյուղական համայնքներում կենսական նշանակության հնարավորություններ ստեղծելու մեր առաքելությանը:

Վճարվող ազատ ժամեր

ՔՈԱՖ-ում մենք կարևորում ենք կյանք-աշխատանք ներդաշնակ հավասարակշռությունը: Ամբողջ տարվա ընթացքում վայելիր վճարվող ազատ ժամերը, որոնք օգնում են քեզ կառավարել սեփական ժամանակն ու բարձրացնել արդյունավետությունը աշխատանքում։

Կարիերայի զարգացման հնարավորություններ

ՔՈԱՖ-ը ձգտում է նպաստել քո մասնագիտական աճին։ Օգտվիր կարիերայի զարգացման առավելություններից, որոնք քեզ հնարավորություն կտան մասնակցել համապատասխան գիտաժողովների, սեմինարների, ընդլայնել մասնագիտական գիտելիքներն ու շարունակել մնալ մասնագետ քո ոլորտում:

Կատարողական բոնուսներ

Մենք նկատում և գնահատում ենք մեր թիմակիցների նվիրված աշխատանքն ու ջանքերը։ ՔՈԱՖ-ի կատարողականության վրա հիմնված բոնուսային համակարգը միտված է աշխատանքի ազնիվ գնահատմանն ու պարգևատրմանը, որը կմղի առավել մեծ նվաճումների։

ՔՈ ՀԱՋՈՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՔՈԱՖ-ՈՒՄ

Եթե դու փորձառու ինժեներ ես, տիրապետում ես ինժեներական համակարգերի նախագծման և տեխնիկական սպասարկման աշխատանքների կառավարման նրբություններին, ունես վերլուծական մտածողություն, թիմ ղեկավարելու հմտություններ և ցանկանում ես քո մասնագիտական փորձն ու գիտելիքը ներդնել զարգացող և կարևոր առաքելություն իրականացնող կառույցում, ապա ՔՈԱՖ-ի (Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ) Տեխնիկական սպասարկման համակարգերի գլխավոր ինժեների պաշտոնը հենց քեզ համար է։

Իմանալ ավելին

Եթե երաժիշտ կամ երաժշտության մասնագետ ես և կրթության ջատագով, ով ունի երեխաների հետ աշխատանքի փորձ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երաժշտության ծրագրավարի դերը հենց քեզ համար է։

Իմանալ ավելին

Որպես ֆինանսական/դրամաշնորհային մասնագետ՝ դուք կլինեք մեր թիմի կարևոր անդամ՝ մասնակցելով դրամաշնորհների և ֆինանսական հոսքերի վերահսկման, բյուջեների մշակման և վերանայման, ինչպես նաև հաշվետվությունների պատրաստման գործընթացներին։ Եթե դուք ունեք վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և ցանկանում եք նպաստել ՔՈԱՖ-ի ծրագրերի ֆինանսական կայունությանը, ապա այս պաշտոնը հենց ձեզ համար է։

Իմանալ ավելին

ՔՈԱՖՑԻՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

Նոր մրցանիշ սահմանած Գալայից մինչև տնտեսության հզորացում, ՍՄԱՐԹ նախաձեռնությունների ընդլայնումից մինչև մարդասիրական ճգնաժամի արձագանքում. այս ամենը հնարավոր էր միայն մեր նվիրված համայնքի շարունակական աջակցության շնորհիվ։

Կարդալ ավելին »