Էլ չեմ ուզում իմ հայրենիքում զբոսաշրջիկ լինել

Հայաստան գալն ինձ համար նոր բան չէր։ Սովորաբար ամառներն անց էի կացնում հայրենիքում որպես տուրիստ ու հետո վերադառնում Լիբանան։

Սննդակարգի և ճիշտ սնվելու բնագավառում կրթությունս ինձ թույլ տվեց աշխատել առողջապահության ոլորտում։ 10 շաբաթվա դասընթացի արդյունքում հնարավորություն ունեցա գիտելիքներս գործի դնելու ՔՈԱՖ-ի մի քանի գյուղերում։

Սկզբում հատուկ սննդակարգ մշակեցի շաքարային դիաբետ ունեցողների համար։ Այցելում էի Շիրակի մարզի գյուղեր, զրուցում պացիենտների հետ իրենց սննդակարգի մասին ու պատմում, թե որքան կարևոր է ճիշտ սնվելն իրենց առողջության համար։ 

Մշակեցի նաև առողջ սննդակարգ գյուղերի երեխաների համար․ նրանց այցելում էի Արմավիրի մարզում։ Երեխաներից շատերը ակտիվորեն ներգրավված էին, հատկապես հետաքրքրված էին վաղ տարիքից առողջ սնվելու հարցով։ Նրանք պատրաստ էին շատ ավելին սովորելու ու իմանալու, ինչը, անկեղծ ասած, անսպասելի էր ինձ համար։ Այս ամենն իմ փորձառությունն առավել լուսավոր ու ոգևորող դարձրեց։ 

ՔՈԱՖ-ն իսկապես հրաշալի վայր է կամավորի համար․ այն թույլ տվեց զգալ, որ ժամանակս նշանակալի և օգտակար գործի վրա եմ ծախսում։ Հնարավորություն ունեցա աշխատելու ՔՈԱՖ-ի երևանյան գրասենյակի նվիրված աշխատակիցների, ինչպես նաև գյուղերում ապրող հրաշալի մարդկանց հետ։ Սա ինձ թույլ տվեց ավելի լավ ճանաչել ու հասկանալ Երևանի ու մարզերի կյանքը։ 

Այս տարի Հայաստանում անցկացրածս ժամանակը բոլորովին տարբեր էր, ու ՔՈԱՖ-ն այդ հիանալի զգացողություն պարգևողներից մեկն է։ Միշտ երախտապարտ կլինեմ ՔՈԱՖ-ին ինձ այս չտեսնված հնարավորությունն ընձեռելու համար։ 

Ու թեև հիմա գնում եմ Հայաստանից, վստահ եմ, որ վերադառնալու եմ, ու մեր ճանապարհները կրկին խաչվելու են։ 

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի տարեմուտյան անցուդարձը

Ստեփանակերտից Բաղրամյան. Մարիայի նոր խաղալիքներն ու հին խաղերը

Արմավիրի ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմքերը գցված են

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]