ՍՄԱՐԹ սենյակի ծրագրերից մեկը՝ ռոբոտաշինությունը

Մարտի 21, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան

3 րոպե կարդալու համար

Եթե դուք կարդում եք այս բլոգը, ուրեմն, ամենայն հավանականությամբ, ունեք էլեկտրականություն, ինտերնետ ու համակարգիչ կամ մեկ այլ սարք։

Եթե դուք կարդում եք այս բլոգը, ուրեմն, ամենայն հավանականությամբ, ունեք էլեկտրականություն, ինտերնետ ու համակարգիչ կամ մեկ այլ սարք։ Ցավոք, Հայաստանի բազմաթիվ համայնքներ զրկված են ժամանակակից պարզագույն այս հարմարություններից, և համայնքի անդամները հաճախ բախվում են աշխարհի հետ կապ պահելու, արագ փոփոխվող միտումներից հետ մնալու ու անձնական զարգացման խնդիրներին։ Մեր աշխատանքի նպատակը այս իրականության բարելավումն է։

Թումանյան գյուղի ՍՄԱՐԹ սենյակը

ՔՈԱՖ-ն արդեն ավելի քան 15 տարի աշխատում է Հայաստանի գյուղական համայքնների բնակիչների հետ։ Հենց սկզբից կրթությունը կենսական դեր է խաղացել ՔՈԱՖ-ի նախաձեռնություններում։ «Սկսելով կարիքների վրա հիմնված կոնկրետ աշխատանքներից, անցնելով զարգացման փնջային մոտեցման, հետո՝ համապարփակ ծրագրերի՝ ՔՈԱՖ-ը հանդես է եկել նոր նախաձեռնություններով, որոնք միտված են ներառելու միանգամից մի քանի ծրագրեր ՔՈԱՖ-ի շահառու գյուղերում»,- բացատրում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։

ՍՄԱՐԹ նախաձեռնությունները (անգլերեն հապավումը բացվում է որպես կոնկրետ, չափելի, հասանելի, իրատեսական, ժամկետավորված) ընդգրկում են ՍՄԱՐԹ սենյակներն ու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը։ Ձեզնից շատերը հավանաբար ծանոթ են Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին, իսկ ահա ՍՄԱՐԹ սենյակները հիմնվել են դեռ նրանից էլ առաջ (առաջին ՍՄԱՐԹ սենյակը բացվել է Թումանյան համայնքում 2016 թ․) և ՍՄԱՐԹ հայեցակարգի հիմքում են։

Կոթի գյուղի ՍՄԱՐԹ սենյակի ուսանողներից

Որպես ժամանակակից աշխարհի դարպասներ՝ ՍՄԱՐԹ սենյակները տեխնոլոգիան ու նորարարությունը բերում են ամենահեռավոր համայնքներ։ Բարեկարգված սենյակները միմյանց են կապում գյուղացիներին և աշխարհը՝ ապահովելով գերարագ ինտերնետային կապ և ուսուցման նորագույն տեխնոլոգիաներ։ «ՍՄԱՐԹ սենյակները կամուրջ են արդի աշխարհի և շատ գյուղերի միջև, քանի որ հաճախ դրանք միակ կամ այն հազվագյուտ տաք ու հարմարավետ վայրն են, որտեղ գյուղացիները կարող են օգտվել ինտերնետից ու կրթական առաջատար ռեսուրսներից»,- նշում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակների համակարգող Էդգար Սարգսյանը։

Լոռու և Տավուշի մարզերի 8 համայնքներում արդեն իսկ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակներ կան՝ Աքորի, Արևածագ, Քարինջ, Մեծ Այրում, Թումանյան, Այգեհովիտ, Կոթի, Վազաշեն։ «ՍՄԱՐԹ սենյակները ոչ միայն ծառայում են որպես արտադպրոցական ծրագրերի տարածքներ անգլերենի «Աքսես» ծրագրի, մաթեմատիկայի ու ռոբոտաշինության համար, այլև գործընկերային ծրագրեր են առաջարկում Արմաթ ինժեներական լաբորատորիաների, Ստարտափ Արմենիա հիմնադրամի, «Վիքիմեդիա Հայաստանի» հետ, նիստերի դահլիճ են ծառայում  դպրոցների համար»,- ասում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի ղեկավար Շահանե Հալաջյանը։

ՍՄԱՐԹ սենյակի ծրագրերից մեկը՝ ռոբոտաշինությունը

ՍՄԱՐԹ սենյակների հիշարժան իրադարձություններից մեկը ՔՈԱՖ-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի համատեղ նախաձեռնությունն էր՝  Կոդավորման ժամ համաշխարհային միջոցառումը, որը 100-ից ավելի գյուղաբնակ երիտասարդների փոխանցեց կոդավորման գիտելիքներ։

Կոթի գյուղի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակը հարուստ գրականություն ունի՝ դասական ու ժամանակակից գրքերով, այդ թվում՝ Վոլտեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս», Խալեդ Հոսեյնի «Եվ արձագանքեցին լեռները», Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը», Ռոբին Շարմայի «Վանականը, ով վաճառել էր իր ֆերարին» և այլն։ Բազմալեզու գրքերի նվիրատվությունը շատ ողջունելի է։

ՍՄԱՐԹ սենյակները հասանելի են ոչ միայն գյուղի երիտասարդներին, այլև շրջակա համայնքների բոլոր բնակիչներին։ ՔՈԱՖ-ն առաջարկում է համայնքային կրթական ծրագրեր, որոնք ապահովում են մասնագետի մրցունակությունը, ինչպես անգլերենն է, կամ հիմնված են տվյալ համայնքի կարիքների ու ռեսուրսներիի վրա։ Մենք աշխատում ենք գյուղերի արհեստավարժ մասնագետների հետ առողջապահության, սոցիալական ծառայությունների և այլ ոլորտներում։ Նրանք շարունակական կրթություն են ապահովում, վերապատաստումներ և քննարկումներ են անցկացնում ՍՄԱՐԹ սենյակներում։

Հայաստանում 900-ից ավելի գյուղական համայնք կա, ու դուք միշտ էլ կարող եք ձեր ներդրումն ունենալ դրանց համապարփակ զարգացման գործում։ Սեղմեք հղումն ու նվիրաբերեք։