Բնակության նոր հասցեն՝ Լոռիում. «Հույս» նախագիծ

ՔՈԱՖ-ի H.O.P.E. («Հույս») նախագծի շրջանակում շարունակում ենք աջակցել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։

Այս անգամ ձեզ ուզում ենք պատմել HSBC Հայաստանի հետ համագործակցության մասին, որի արդյունքում արցախցի երկու բազմազավակ ընտանիքի հանձնեցինք հիմնովին վերանորոգված տներ Լոռու մարզում։ Այստեղ կան հարմարավետ ու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները, որոնք գուցե վերադարձնեն տան ջերմությունը։

Տեղահանումից հետո երկու ընտանիքներն էլ ապրում էին հյուրատանը՝ Բաբայանները՝ Դսեղում, իսկ Միքայելյանները՝ Դեբետում։

Բաբայանների ընտանիքը եկել է Ասկերանի շրջանի Խանցք գյուղից։ Տատիկը տեղի դպրոցի տնօրենն է եղել, նրա հարսը՝ պատմության ուսուցչուհին։ Ամուսինը, որ այժմ կենսաթոշակառու է, ոստիկանության աշխատակից է եղել, իսկ տղան՝ զինվորական։ Թոռնիկներից երկուսը դպրոցահասակ են, մեկը՝ նորածին։

Իսկ Միքայելյանները տեղափոխվել են Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղից։ 8 անձից բաղկացած ընտանիքի անդամներից շատերն աշխատում են, իսկ երկու երեխաները՝ սովորում, մեկը՝ դպրոցում, մյուսը՝ համալսարանում։

Հուսով ենք՝ կացության խնդրի լուծումը էականորեն կբարեփոխի այս ընտանիքների կենսակերպը։

Շնորհակալ ենք մեր վստահելի գործընկեր HSBC Հայաստանին, որի առատաձեռն ներդրման շնորհիվ հնարավոր դարձավ այս նախաձեռնությունը։

Վերջին հրապարակումները

Այսա Պողոսյան. փոքր Վանաձորից դեպի մեծ աշխարհ

Դեբետը նոր, ժամանակակից դպրոց կունենա

Պետրոսյան քույրերը. ՍՄԱՐԹ ռեկորդակրից մինչև ապագա  Նոբելյան մրցանակակիր 

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]