Շուշիից Տավուշ՝ կյանքն անիվների վրա

44-օրյա պատերազմի յոթերորդ օրը, երբ արդեն Շուշիի մոտակա անտառում պատսպարվելն այլևս ապահով չէր, ու օրեցօր անհնար էր դառնում մանկական կեր հայթայթել նորածին երեխայի համար, Միքայել Ուլիխանյանը իր բազմանդամ ընտանիքը Շուշիից տարհանեց Գորիս։ Կարճ ժամանակ հետո տեղափոխվեցին Երևան, այնտեղից էլ Դիլիջան։

Այսօր 7 հոգուց բաղկացած Ուլիխանյանների ընտանիքը ապրում է Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում։

13 արցախցի ընտանիքներ սեփական տանիք կունենան

13 արցախցի ընտանիքներ սեփական տանիք կունենան Մայիսի 16, 2021 Հեղինակ՝ Նանե Վարդանյան Լուսանկարները՝ Քնար Բաբայանի 2 րոպե կարդալու համար Կյանքը նոր էջից նոր տանը սկսելը շատ տեղահանված արցախցի ընտանիքների համար խաթարված հարմարավետության ու հույսի առաջին շողն է։  Պատերազմից ի վեր տեղահանված 150 ընտանիքներ դեռևս բնակվում են մեր շահառու գյուղերի ընտանիքներում: Նրանք ամբողջությամբ ներգրավված են մեր…