ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ. ԳԱՐՈ ԱՐՄԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի՛ ընկերներ,

Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է, ինչի կապակցությամբ ցանկանում եմ անդրադառնալ այս ողբերգության թողած հետքին և խոսել մեր ժողովրդի տոկունության մասին։

Որպես ցեղասպանության անպատմելի արհավիրքները վերապրած ընտանիքի ժառանգ՝ ես կրում եմ նրանց տառապանքների ծանրությունը և պատասխանատվությունն առ այն, որ իրողությունը երբեք չմոռացվի։ Հայոց ցեղասպանությունը մեր պատմության, մշակույթի ու բուն գոյության վերացման համակարգված փորձ էր։ Բայց, չնայած հսկայական կորուստներին ու վնասներին, հայի ոգին աննկուն է։

Այսօր, հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն անմեղ զոհի հիշատակին, մենք նաև հիշում ենք նրանց, որոնք իրենց կամքի ու վճռականության շնորհիվ վերապրել ու վերակառուցել են: Նրանց ժառանգությունը շարունակում է ապրել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) պես կազմակերպությունների շնորհիվ, որոնք ձգտում են հայերի գալիք սերնդի հզորացմանն ու մեր ազգի համար փայլուն ապագայի ձևավորմանը:

Խորապես շնորհակալ եմ մեզ շարունակապես աջակցող բարերարներին, որ կիսում են Հայաստանի մանուկների համար հնարավորություններ ստեղծելու և երկրի երկարաժամկետ զարգացման մեջ ներդրումներ կատարելու մեր հանձնառությունը: Համատեղ ջանքերով մենք փորձում ենք հաղթահարել աղքատության արատավոր շրջանը և որակյալ կրթություն ու առողջապահության հասանելիություն ապահովել մեր երիտասարդների համար:

Հանուն մեր նախնիների և ապագա սերունդների մենք պարտավոր ենք վերամիավորվել ու վերակառուցել: Ահա սա է ՔՈԱՖ-ի առաքելության շարժիչ ուժը, որը Հայաստանի համար ավելի խոստանումնալից ապագա է կանխորոշում:

Այս նշանակալի օրը եկեք համախմբվենք՝ հիշելու, պատվելու և վերահաստատելու մեր հանձնառությունը՝ կառուցել ավելի ուժեղ և կենսունակ Հայաստան: Միասին մենք կհասնենք նրան, որ մեր նախնիների ձայնը լսելի լինի, իսկ նրանց ժառանգությունը ապրի ապագա սերունդների մեջ։

Երախտագիտությամբ և հույսով՝
Գարո Արմեն
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր-նախագահ

Վերջին հրապարակումները

Բացահայտելով ու զարգացնելով լոռեցի երեխաների ստեղծագործական տաղանդը

Ձգտելով ավելի համախմբված հասարակության ձևավորմանը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ. ԳԱՐՈ ԱՐՄԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]