ՔՈԱՖ-ի տարեմուտյան անցուդարձը

ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնարկեքից մինչև ոգևորիչ ՍՄԱՐԹ նախաձեռնություններ ու ԿՈՆՑԵՊՏուալ ձմեռ. տարին մեզ մոտ բուռն է սկսվել։

ՍՊԱՍԻՐ ՄԵԶ, ԱՐՄԱՎԻՐ

Հիշո՞ւմ եք՝ որտեղից սկիզբ առավ ՔՈԱՖ-ի փոխակերպող ճամփորդությունը։ Ահա ուրեմն, 20 տարի անց մենք կրկին Արմավիրում ենք՝ այս անգամ ավելի մեծ ու հավակնոտ նախաձեռնությունով։ Մեր խոշորագույն բարերարներից Հագոփ Յուրեջյանի առատաձեռն նվիրաբերության շնորհիվ Մյասնիկյան գյուղում շուտով կկառուցվի ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոն, որը ՍՄԱՐԹ ավանի առաջին բաղադրիչն է: Հունվարի 17-ին դեռևս դատարկ այս տարածքում տեղի ունեցավ կենտրոնի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը, «Յուրեջյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, ՔՈԱՖ-ի նվիրված աջակից Հագոփ Յուրեջյանը, ՔՈԱՖ-ի գլոբալ գործադիր տնօրեն Արա Բարսամը և գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։։

Ընդամենը ամիսներ անց մեր ընդլայնված թիմը զարգացման ծրագրերի ու ծառայությունների լայն շրջանակ կառաջարկի Արմավիրի մարզի երեխաների համար, որոնց թիվն այս պահին ապագա կենտրոնի շահառու դիտարկվող 14 համայնքում 3,000-ից ավելի է։

ՍՄԱՐԹԱՅԻՆ ԱՌՕՐՅԱՆ ՁՆԱՌԱՏ ԴԵԲԵՏՈՒՄ

Գլորելով արձակուրդային դանդաղ օրերը՝ ՍՄԱՐԹ-ը վերադառնում է իր բնականոն հունին։ Անցած տարին մենք ամփոփեցինք Արցախից տեղահանված և Լոռու մարզի ՔՈԱՖ շահառու համայնքներում բնակություն հաստատած երեխաների հետ հանդիպումներով, որոնք այս տարի արդեն մեծ ոգևորությամբ մասնակցում են ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի ադապտատիվ ծրագրին։ Այն մշակվել է մեր H.O.P.E. նախագծի շրջանակում և նպատակ ունի երեխաներին նախապատրաստել ՍՄԱՐԹ-ի հիմնական ծրագրերին։ Ինչպես կարելի է ենթադրել, առաջիկա տարին մեզ մոտ հագեցած է լինելու բազմաշերտ նախագծերով ու կրթական նոր հնարավորություններով՝ ուղղված մանուկների տաղանդների զարգացմանը:

ՆՈՐ ՍԿԻԶԲԸ՝ ԴԵԲԵՏԻՑ

H.O.P.E. նախագծի ընթացքն առավել ոգևորիչ է դառնում մեր գործընկեր HSBC Հայաստանի շնորհիվ։ Այս արդյունավետ համագործակցության արդյունքում օրեր առաջ Արցախից տեղահանված երկու բազմազավակ ընտանիք՝ Միքայելյաններն ու Բաբայանները, ստացան հիմնովին վերանորոգված տներ Լոռու մարզում, որտեղ կան հարմարավետ ու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները։

ՁՄՌԱՆ ՀՄԱՅՔԸ ՔՈԱՖ ԿՈՆՑԵՊՏՈՒՄ

Ձյունը վերջապես ծածկեց Լոռու սարերը՝ Դեբետը դարձնելով ձմեռային հանգստի հրաշալի վայր։ ՔՈԱՖ Կոնցեպտ գալու իսկական ժամանակն է: Այստեղ մենք ոչ միայն առաջարկում ենք ջերմ ու տրամադրող միջավայր, այլև «իմաստալից հանգիստ»։ Ի՞նչ է սա նշանակում. ձեր յուրաքանչյուր ներդրում ուղղակիորեն նպաստում է ՔՈԱՖ-ի առաքելությանը և ուղղվում Հայաստանի մանուկների զարգացմանը։ Ստացվում է՝ հանգստանում եք դուք, հզորանում են Հայաստանի գյուղական համայնքները:

ՎԵՐՀԻՇԵԼՈՎ 20-ՐԴ ԳԱԼԱՆ

ՔՈԱՖ-ի 20-րդ ամենամյա Գալա-ի տպավորությունները շարունակում են ջերմացնել մեր սրտերը։ Այն մասին, թե ինչպիսի տրամադրություն էր նյույորքյան Կիպրիանի սրահում այդ երեկո և որքան հուզիչ էր գաղափարի շուրջ համախմբումը, իմացեք՝ դիտելով ամփոփ տեսանյութում։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Ամեն օր չէ, որ աշխարհը նշում է շնորհակալության միջազգային օրը, բայց ամեն օր է, որ մենք շնորհակալ ենք ձեզ։ Հունվարի 11-ին նշվող այս տոնը ևս մեկ հրաշալի առիթ է մեր երախտագիտությունը հայտնելու այն հրաշալի մարդկանց, որոնք դրականորեն փոխակերպում են Հայաստանի գյուղաբնակ երեխաների կյանքը՝ ՔՈԱՖ-ի բացառիկ բարերարներին, աջակիցներին, մեր մեծ թիմին ու երեխաներին, որոնց երազանքները մեր ոգեշնչումն են։

Հետևեք մեր փոխակերպող ճամփորդությանն, եկեք 2024 թվականը միասին դարձնենք դրական փոփոխությունների ու անսպառ հնարավորությունների տարի:

Վերջին հրապարակումները

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Հեղեղ Տավուշում և Լոռիում. Գարո Արմենի ուղերձ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]