ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը 3 տարեկան է

Մայիսի 27-ին լրացավ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի բացման երեք ամյակը։ 1096 օր առաջ Լոռին ճարտարապետական, մշակութային, կրթական վերածնունդ ապրեց։

Լիբանանահայ ճարտարապետ Փոլ Գալուստյանի ճարտարապետական գլուխգործոցը՝ տիեզերանավ հիշեցնող սպիտակ կառույցը, ճարտարապետական նոր ձեռագիր էր ոչ միայն Լոռու մարզում, այլև ողջ Հայաստանում։ Չնայած շատերը ՍՄԱՐԹ-ը ճանաչում են հենց շենքով, ՍՄԱՐԹ-ն ավելին է քան ինքնատիպ կառույց լինելը։ 

ՍՄԱՐԹ-ը Դեբետ գյուղում նախկինում երբևէ չարված ներդրում է, որտեղ միավորվում են կրթությունը, տեխնոլոգիան, նորարարությունն ու արվեստը՝ միավորելով ստեղծագործ երիտասարդների մեկ տանիքի տակ։ Կրթությանը զուգահեռ ՍՄԱՐԹ-ում մատուցվում են նաև հոգեբանական, առողջապահական, սոցիալական աշխատանքի ծառայություններ, որոնք միտված են երիտասարդների բազմակողմանի զարգացմանը։ 

Ահա մի քանի փաստ ՍՄԱՐԹ-ի ու մեր եռամյա ձեռքբերումների մասին` 

  • Համայնքի զարգացումը սկսում է անհատներից, իսկ ՍՄԱՐԹ-ի տանիքի ներքո զարգացման հնարավորություն ստանում են Լոռու 150,000-ից ավելի բնակիչներ։ ՍՄԱՐԹ կենտրոնը հասանելի է Լոռու 27 համայնքների (ներառյալ Վանաձորն ու Ալավերդին) բնակիչներին։
  • Կենտրոնում հասանելի  են կրթական 18 ծրագրեր ձեռներեցության, երաժշտության, արվեստի, ճարտարագիտության և աթլետիկայի բնագավառներում։ ՍՄԱՐԹ քաղաքացի (ՍՄԱՐԹ-ի շրջանավարտ) դառնալու համար անհրաժեշտ է ավարտել առնվազն 4 ծրագիր։ Ուսանողները կարող են մասնակցել առավելագույնը 18 ծրագրի, այսինքն՝ բոլորին։ 

  • Ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար ամեն մասնակից պետք է ուսումնական մի քանի մոդուլ անցնի՝ ՍՄԱՐԹ հիմունքներ, ՍՄԱՐԹ 1։1-եր, ՍՄԱՐԹ այցեր, ՍՄԱՐԹ նախագծեր, ՍՄԱՐԹամեջ, ՍՄԱՐԹ կրթական ցուցահանդես։
  • Մինչ օրս ՍՄԱՐԹ-ի տարբեր ծրագրերի հաճախել են 2300-ից ավելի ուսանողներ և շահառուներ։ 

2021-ին մենք ունեցանք մեր առաջին շրջանավարտը, Ռուդիկ Ղարիբյանը։

  • ՍՄԱՐԹ-ում անց են կացվել տասնյակ միջոցառումներ, այդ թվում հայտնի ՍՄԱՐԹամեջերը, որոնց մասնակցում են թե՛ ՍՄԱՐԹ-ի ուսանողները, թե՛ հյուրեր Հայաստանի տարբեր համայնքներից։

ՍՄԱՐԹ-ին կից գտնվում է Կոնցեպտ հյուրանոցը, որը ՔՈԱՖ-ի սոցիալական ձեռներեցությունն է․ հյուրանոցի ողջ եկամուտն ուղղվում է բարեգործության՝ իրականություն դարձնելով ՔՈԱՖ-ի գյուղական զարգացման նախաձեռնությունները։ Հյուրանոցն առաջարկում է 12 հարմարավետ սենյակներ, համեղ խոհանոց, մինիմալիստական ինտերիեր գյուղական միջավայրում, որտեղից բացվում են տեսարաններ դեպի Լոռու հեռու ու մոտ սարեր։

  • ՍՄԱՐԹ կենտրոնը դարձավ մեր ՍՄԱՐԹ Դեբետ գյուղական զարգացման նոր մոդելի առաջին ծիլը։ Այն, ինչ ի սկզբանե ստեղծվեց որպես կրթական նախաձեռնություն, հասունացավ ու դարձավ Հայաստանի գյուղի նոր, զարգացող դիմագիծը։ 
  • ՍՄԱՐԹ-ին կից գտնվում է Կոնցեպտ հյուրանոցը, որը ՔՈԱՖ-ի սոցիալական ձեռներեցությունն է․ հյուրանոցի ողջ եկամուտն ուղղվում է բարեգործության՝ իրականություն դարձնելով ՔՈԱՖ-ի գյուղական զարգացման նախաձեռնությունները։ Հյուրանոցն առաջարկում է 12 հարմարավետ սենյակներ, համեղ խոհանոց, մինիմալիստական ինտերիեր գյուղական միջավայրում, որտեղից բացվում են տեսարաններ դեպի Լոռու հեռու ու մոտ սարեր։
  • ՍՄԱՐԹ կենտրոնը դարձավ մեր ՍՄԱՐԹ Դեբետ գյուղական զարգացման նոր մոդելի առաջին ծիլը։ Այն, ինչ ի սկզբանե ստեղծվեց որպես կրթական նախաձեռնություն, հասունացավ ու դարձավ Հայաստանի գյուղի նոր, զարգացող դիմագիծը։ 

Մեր նպատակը Հայաստանի ամեն մարզում այսպիսի կենտրոն ունենալն է։ 

Հաջորդը Արմավիրն է, որի ՍՄԱՐԹ կենտրոնի նախագիծը կարող եք տեսնել ներքևում։ Անկախ չափից՝ Ձեր նվիրատվությունները մեզ կօգնեն Արմավիրի ՍՄԱՐԹ կենտրոնը հնարավորինս շուտ կյանքի կոչել։ Կատարեք այդ կարևոր ներդրումն այսօր։ 

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի տարեմուտյան անցուդարձը

Ստեփանակերտից Բաղրամյան. Մարիայի նոր խաղալիքներն ու հին խաղերը

Արմավիրի ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմքերը գցված են

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]