ՄԻ ԳԱՎԱԹ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԻ

Այսուհետ սուրճ կամ որևէ այլ ըմպելիք խմելը ոչ միայն հաճելի, այլև օգտակար է լինելու մեր գյուղական համայնքների համար։

 

Coffeeshop Company-ից գնված ու ձեզ հետ տարած ամեն գավաթ սուրճ կամ այլ ըմպելիք ոչ միայն թարմացնելու է ձեզ, այլև դարձնելու է բարերար․ ամեն ձեզ հետ տարվող մեկ գավաթ ըմպելիքի արժեքից որոշակի գումար փոխանցվելու է հիմնադրամին ու ծառայելու է ՔՈԱՖ-ի շահառու գյուղերում իրագործվող ծրագրերին։ Այնպես որ, ըմպեք և կյանքեր փոխեք։